Եռաբլուրում հուղարկավորված 8 զինծառայողների ընտանիքների փոխհատուցում կտրամադրվի

2023 թ. սեպտեմբերի 19–20–ը հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց 8 ընտանիքների կտրամադրվի փոխհատուցում։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Որոշման մեջ նշված է, որ փոխհատուցումը կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք իրենց միջոցներով և նախընտրած ձևով են պատրաստել ու տեղադրել շիրմաքարերի լրակազմերը կամ դրանց բաղադրիչները` տապանաքարերը։ Նախնական հաշվարկներով` փոխհատուցումը … Read more

«Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ. խաչքավոր էր ընտրվել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը

Այսօր՝ հունվարի 6-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Պատարագի վերջում կատարվեց ջրօրհներքի կարգը, այնուհետև հավատացյալներին ներկայացվեց Խաչքավորը: Խաչքավոր էր ընտրվել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը մեծ ուրախությամբ էր ընդունել Տիրոջ նախախնամությունը։ Խաչն իջեցվեց ջուրը, ինչը խորհուրդն է Տիրոջ մկրտության։ Ապա … Read more