Մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի շուրջ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ապրիլի 13-ին ընդունել եմ Լիտվայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեին:Ողջունել եմ տիկին Պլեպիտեի այցը Հայաստան՝ ընդգծելով Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության շարունակական և զարգացող դինամիկան:Հանդիպմանը մտքեր ենք փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի, տարածաշրջանային զարգացումների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի և միջոցառումների օրակարգային հարցերին և նախաձեռնություններին, որոնք միտված են շոշափելի արդյունքների շարունակական ապահովմանը: … Read more

Ակնկալում ենք Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացում․ Կոշտա

Հայաստանը Եվրոպական միության մտերիմ գործընկերն է, և Բրյուսելն ակնկալում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում արած գրառման մեջ նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ Նա հիշեցրել է, որ Երևանում մայիսի 4-5-ը կանցկացվի Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ «Ես անհամբեր սպասում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Հայաստանը Եվրոպական միության մտերիմ … Read more

Երևանում կկայանա ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը • Tribune.am

2026թ. մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, որին  Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ից։ Գագաթնաժողովին ընդառաջ նախագահներ Կոշտան և ֆոն դեր Լայենը նաև մասնակցելու են 2026թ. մայիսի … Read more

Ստրասբուրգում Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահի հետ – Live News

Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը։ Հանդիպումից առաջ տեղի է ունեցել վարչապետի պաշտոնական դիմավորման արարողությունը, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Եվրոպական խորհրդարանի «Ոսկե գրքում»։ Ռոբերտա Մեցոլան ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ այսօրվա հանդիպումն ու վարչապետ Փաշինյանի ելույթը կարևոր հնարավորություն են … Read more

Նիկոլն ուղղակի չի պարզաբանում, որ «Արևմուտքը» Թուրքիան է – Live News

Նորություն բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ Նիկոլ Փաշինյանն ու սուտը, մանիպուլյացիան ու կեղծ խոստումները «երկվորյակ եղբայրներ» են։ Իր կառավարման տարիների ընթացքում, սկսած 2018-ի վակխանալիայի օրերից, հնչեցրած սուտ ու պոպուլիստական խոստումների 90 և ավելի տոկոսը չի իրականացրել, իսկ այն, ինչ փոքր ի շատե արել է՝ բացառապես սեփական քաղաքական քիմքին ու ճաշակին հարմարեցրած է եղել։  Փաստը, … Read more

ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացումը քննարկվել է Երևանում • Tribune.am

ՀՀ-ում Եվրոպական միությունը հայտարարություն է տարածել. «Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովին ընդառաջ՝ հարաբերությունները շարունակում են խորանալ ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի՝ մարտի 19-20-ը նախատեսված այցին և ԵՄ–ՀՀ առաջին գագաթնաժողովին ընդառաջ երեկ Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այցը, որը ծառայեց ԵՄ–ՀՀ … Read more

Միրզոյանն ու Կուպմանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում առկա դինամիկան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրեր և այդ ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի … Read more

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության … Read more

Միրզոյանն ու Կոսը անդրադարձ են կատարել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Զրուցակիցները քննարկել են նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթաժողովի, առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի օրակարգային հարցերի. ընդգծվել է նոր շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչման … Read more