Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը «Նոր ժողովրդավարական պակտին» և պատրաստ է նպաստել նրա նպատակների իրագործմանը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում Հարգելի՛ նախարար Բետել, Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքը հայտնել Ձեզ և Լյուքսեմբուրգի նախագահությանն այս դժվարին ժամանակներում ցուցաբերած նվիրված առաջնորդության համար։ Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ։ Բազմակողմանիության քայքայումը, մարդու իրավունքների համակարգի թուլացումը, ժողովրդավարական արժեքների նահանջի մտահոգիչ միտումը և ժողովրդավարական հաստատությունների հանդեպ հասարակության … Read more

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ և արտաքին առևտրի նախարար Տիմչո Մուցունսկիի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Երկկողմ օրակարգի հարստացման համատեքստում նախարարները կարևորել են իրավապայմանագրային բազայի ընդլայնումը, երկու նախարարությունների միջև … Read more

Արարատ Միրզոյանը և Չինաստանի դեսպան Լի Սինվեյը տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի զարգացմանն առնչվող հարցեր են քննարկել

2025 թ. մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Սինվեյին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության ընդլայնմանն ուղղված քայլերն ու առաջիկա ծրագրերը: «Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում՝ թե՛ բարձր մակարդակում քաղաքական երկխոսության, թե՛ տնտեսական ու … Read more

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումը

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը X սոցիալական ցանցում գերատեսչության անունից հայտարարություն է տարածել, որում ասվում է։ «Մենք ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումը։ Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի, և մենք հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում հնարավոր կլինի խաղաղության հասնել։ Այս առնչությամբ ուշադրության են արժանի նաև խաղաղության հաստատմանն ուղղված … Read more

«Դե, օդում կրակում են»․ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէր Խնածախում կատարվածից

«Այսօր Հաղթանակի օրն ենք նշում»,-Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ արցախյան պատերազմում տարած հաղթանակի օրը չե՞ք նշում, զոհվածների հիշատակը չե՞ք հարգում, փոխնախարարը կրկնեց․ «Մենք նշում ենք Հաղթանակի օրը»։ Լրագրողները տարօրինակ համարեցին այն, որ փոխնախարարն ասում է՝ միայն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրն են նշում և հարցրին, թե … Read more