Արդյո՞ք կա վտանգ, որ Հնդկաստանից եկող աշխատանքային միգրանտները կարող են Հայաստան բերել Կալկաթայում տարածվող Նիպահ մահաբեր վիրուսը

Հնդկաստանում իշխանությունները հատուկ միջոցներ են ձեռնարկում հայտնաբերված «Նիպահ» կոչվող վտանգավոր վիրուսի տարածումը կանխելու նպակակով: Մահաբեր հիվանդության լոկալ բռնկումը պաշտոնապես հաստատվել է: Հնդկաստանի որոշ քաղաքներում դիմակներ կրելը պարտադիր է դարձել: Ի՞նչ է հայտնի վիրուսի մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ «Նիպահ» կոչվող վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1999թ.-ին՝ Մալայզիայի Նիպահ գետի հարևանությամբ: Հենց … Read more

Ի՞նչ աշխատանքներ են կատարվել սահմանին և ի՞նչ է փոխվել բանակում. զրույց Գագիկ Սաֆարյանի հետ

Հունվարի 28-ին լրանում է Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։ Տասնամյակների ընթացքում բանակը եղել է Հայաստանի պետականության և անվտանգության առանցքային հենասյուներից մեկը՝ անցնելով ձևավորման, կայացման և լուրջ փորձությունների ճանապարհ։ Այսօր, երբ փոխվում են անվտանգային միջավայրը, պատերազմի բնույթը և հասարակության սպասելիքները, առավել քան երբևէ ակտիվ են քննարկումները բանակի վերափոխման, պրոֆեսիոնալ բանակի մոդելին անցման, պարտադիր զինվորական ծառայության ժամկետի … Read more

Ինչի՞ հետ է կապված ռուս-ադրբեջանական հարաբերություններում կրկին նշմարվող լարվածությունը

Բաքվի դատարանը հերթական անգամ երկարացրել է անցած տարվա ամռանը ձեռբակալված Ռուսաստանի մի խումբ քաղաքացիների կալանքի ժամկետը: Քաղաքական մեկնաբաններն այս որոշման մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում: Չնայած դրան, որ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Ռուսաստանի մեղքը ադրբեջանական ինքնաթիռի կործանման համար ու ներողություն խնդրեց Իլհամ Ալիևից, պաշտոնական Բաքվում պատրաստ չեն վերջնական հաշտությանը: Ովքե՞ր են այդ ռուսաստանցիները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում … Read more

Հիշատակի խորհուրդն անցյալն արժևորելու և ապագա ձևավորելու ուղերձ. Զրույց Աբո Չափարյանի հետ

Այսօր առաջին անգամ Հայաստանում նշվեց Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրը: Այս օրվա կարևորությունն առավել ընդգծվում է մեր երկրի առջև կանգնած մարտահրավերների, տարածաշրջանում շարունակվող անվտանգային ու քաղաքական բարդ գործընթացների, գլխավոր համատեքստում: Ի՞նչ ուղերձներ են դրանք պարունակում և ի՞նչ հեռանկար է ձևավորվում Հայաստանի համար: Այս թեմաների շուրջ է քաղաքական վերլուծաբան Աբո Չափարյանի հետ զրույցը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արդյո՞ք պատրաստ է Հայաստանը դիմակայել Իրանի դեմ ամերիկյան հնարավոր հարձակման դեպքում սպասվող մարտահրավերներին

Արևմտյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը պատրաստ են ուժային գործողություն իրականացնել Իրանի դեմ՝ արդեն մոտ օրերի ընթացքում: Ամերիկյան խոշոր զորախմբեր են տարածաշրջան տեղափոխվել: Որքանո՞վ է հավանական հարվածը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսրայելական «13»-րդ հեռուստաալիքը, այդպես է այն կոչվում, վկայակոչելով Իսրայելի ԶՈՒ-ում իր տեղեկացված աղբյուրները, հայտարարել է, որ հնարավոր է մոտակա … Read more

Ադրբեջանի բժիշկները չեն գա Հայաստան. ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկները կժամանեն Երևան

Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ կարևոր և խորհրդանշական մի նոր էջ է բացվում: Առաջին անգամ ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը կանցկացվի Հայաստանում: Այսինքն այս ծրագրի շրջանակում Երևանը մի քանի օրով կդառնա ֆուտբոլային բժշկության եվրոպական կենտրոն: Ի՞նչ նշանակություն ունի այս ծրագիրը և ի՞նչ է իրենից առհասարակ ներկայացնում. թեմային «Հեռանկար»-ում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական դեպարտամենտի … Read more

Իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը դաշնակիցներ են․ Նորիկ Նորիկյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին։ Անդրադարձ է եղել Դավոսում, ԱՄՆ-ի նախագահի նախաձեռնությամբ հիմնված նոր կառույցին, դրան՝ Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությանը։ Ի՞նչ օգուտներ կարող է տալ այն Հայաստանին, իսկ արդյո՞ք պետք էր մերժել անդամակցության հրավերը։ Նորայր Նորիկյանը խոսել է նաև ներքին քաղաքական զարգացումներից, սպասվող խորհրդարանական ընտրություններից։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահը կարծում … Read more

Ի՞նչ կարգավիճակով է անդամակցում Հայաստանը «Խաղաղության խորհրդին»

Այս օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Դավոսն է: Այսօր շվեյցարական այս քաղաքում ԱՄՆ նախագահի հրավերով հավաքվել էին մի շարք երկրների առաջնորդներ՝ հիմնելու Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհուրդը»: Այդ առաջնորդների շարքում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ կարգավիճակով է անդամակցում Հայաստանը «Խաղաղության խորհրդին»: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կարևոր է, որ Հայաստանն անդամակցում … Read more

Արդյո՞ք Հայաստանն անխոչընդոտ անցնելու է Ադրբեջանի տարածքով. զրույց Նատալյա Սինորյանի հետ

Քաղաքական գործընթացները Հայաստանում մտնում են նոր փուլ։ Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգը զգալիորեն ակտիվացել է։ Ներքին քննարկումները զուգահեռվում են արտաքին քաղաքական ակտիվ զարգացումներով, իսկ միջազգային գործընկերների հայտարարությունները հաճախ ուղիղ անդրադառնում են մեր երկրի ներքին կյանքին։ Վերջին օրերին այդպիսի արձագանքների առանցքում հայտնվեց նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասուլիսը, որտեղ խոսվեց Հայաստանի արտաքին … Read more

Ի՞նչ առնչություն է ունեցել Հեյդար Ալիևը Բաքվի հայկական ջարդերի հետ

Երեկ Ադրբեջանում սգո օր էր: Հարևան երկրում հիշատակում էին խորհրդային զորքերի Բաքու մտնելու 36-ամյակը: Այդ օրը բանակի ու ցուցարարների միջև բախումների հետևանքով բազմաթիվ զոհեր եղան: Հարգելով նրանց հիշատակը, Ադրբեջանում ոչ մեկը չհիշեց, թե իրականում ինչի համար էին այդ զորքերը Բաքու բերվել ու քանի հայ էր սպանվել դրան նախորդած օրերի ընթացքում: Հայկական ջարդերը հետաքննվե՞լ էին: Թեմային՝ … Read more