Քաղաքական գործընթացները Հայաստանում մտնում են նոր փուլ։ Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգը զգալիորեն ակտիվացել է։ Ներքին քննարկումները զուգահեռվում են արտաքին քաղաքական ակտիվ զարգացումներով, իսկ միջազգային գործընկերների հայտարարությունները հաճախ ուղիղ անդրադառնում են մեր երկրի ներքին կյանքին։ Վերջին օրերին այդպիսի արձագանքների առանցքում հայտնվեց նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասուլիսը, որտեղ խոսվեց Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունների, տարածաշրջանային գործընթացների և ներքաղաքական զարգացումների մասին։
Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նատալյա Սինորյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։