«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին։ Անդրադարձ է եղել Դավոսում, ԱՄՆ-ի նախագահի նախաձեռնությամբ հիմնված նոր կառույցին, դրան՝ Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությանը։ Ի՞նչ օգուտներ կարող է տալ այն Հայաստանին, իսկ արդյո՞ք պետք էր մերժել անդամակցության հրավերը։
Նորայր Նորիկյանը խոսել է նաև ներքին քաղաքական զարգացումներից, սպասվող խորհրդարանական ընտրություններից։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահը կարծում է, որ թե իշխանությունները, թե խորհրդարանական ընդդիմությունը վերարտադրվելու իրավունք չունեն։
«Իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը դաշնակիցներ են և մեր նման քաղաքական ուժերին, որոնք որևէ աղերս չունեն Արցախի կործանմանը, երկրի թալանին, թույլ չեն տալի մեծացնել իրենց քաղաքական ազդեցությունը»,-նշել է Նորիկ Նորիկյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։