Արդյո՞ք պատրաստ է Հայաստանը դիմակայել Իրանի դեմ ամերիկյան հնարավոր հարձակման դեպքում սպասվող մարտահրավերներին

Արևմտյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը պատրաստ են ուժային գործողություն իրականացնել Իրանի դեմ՝ արդեն մոտ օրերի ընթացքում: Ամերիկյան խոշոր զորախմբեր են տարածաշրջան տեղափոխվել: Որքանո՞վ է հավանական հարվածը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսրայելական «13»-րդ հեռուստաալիքը, այդպես է այն կոչվում, վկայակոչելով Իսրայելի ԶՈՒ-ում իր տեղեկացված աղբյուրները, հայտարարել է, որ հնարավոր է մոտակա … Read more

Ադրբեջանի բժիշկները չեն գա Հայաստան. ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկները կժամանեն Երևան

Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ կարևոր և խորհրդանշական մի նոր էջ է բացվում: Առաջին անգամ ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը կանցկացվի Հայաստանում: Այսինքն այս ծրագրի շրջանակում Երևանը մի քանի օրով կդառնա ֆուտբոլային բժշկության եվրոպական կենտրոն: Ի՞նչ նշանակություն ունի այս ծրագիրը և ի՞նչ է իրենից առհասարակ ներկայացնում. թեմային «Հեռանկար»-ում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական դեպարտամենտի … Read more

Իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը դաշնակիցներ են․ Նորիկ Նորիկյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին։ Անդրադարձ է եղել Դավոսում, ԱՄՆ-ի նախագահի նախաձեռնությամբ հիմնված նոր կառույցին, դրան՝ Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությանը։ Ի՞նչ օգուտներ կարող է տալ այն Հայաստանին, իսկ արդյո՞ք պետք էր մերժել անդամակցության հրավերը։ Նորայր Նորիկյանը խոսել է նաև ներքին քաղաքական զարգացումներից, սպասվող խորհրդարանական ընտրություններից։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահը կարծում … Read more

Ի՞նչ կարգավիճակով է անդամակցում Հայաստանը «Խաղաղության խորհրդին»

Այս օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Դավոսն է: Այսօր շվեյցարական այս քաղաքում ԱՄՆ նախագահի հրավերով հավաքվել էին մի շարք երկրների առաջնորդներ՝ հիմնելու Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհուրդը»: Այդ առաջնորդների շարքում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ կարգավիճակով է անդամակցում Հայաստանը «Խաղաղության խորհրդին»: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կարևոր է, որ Հայաստանն անդամակցում … Read more

Արդյո՞ք Հայաստանն անխոչընդոտ անցնելու է Ադրբեջանի տարածքով. զրույց Նատալյա Սինորյանի հետ

Քաղաքական գործընթացները Հայաստանում մտնում են նոր փուլ։ Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգը զգալիորեն ակտիվացել է։ Ներքին քննարկումները զուգահեռվում են արտաքին քաղաքական ակտիվ զարգացումներով, իսկ միջազգային գործընկերների հայտարարությունները հաճախ ուղիղ անդրադառնում են մեր երկրի ներքին կյանքին։ Վերջին օրերին այդպիսի արձագանքների առանցքում հայտնվեց նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասուլիսը, որտեղ խոսվեց Հայաստանի արտաքին … Read more

Ի՞նչ առնչություն է ունեցել Հեյդար Ալիևը Բաքվի հայկական ջարդերի հետ

Երեկ Ադրբեջանում սգո օր էր: Հարևան երկրում հիշատակում էին խորհրդային զորքերի Բաքու մտնելու 36-ամյակը: Այդ օրը բանակի ու ցուցարարների միջև բախումների հետևանքով բազմաթիվ զոհեր եղան: Հարգելով նրանց հիշատակը, Ադրբեջանում ոչ մեկը չհիշեց, թե իրականում ինչի համար էին այդ զորքերը Բաքու բերվել ու քանի հայ էր սպանվել դրան նախորդած օրերի ընթացքում: Հայկական ջարդերը հետաքննվե՞լ էին: Թեմային՝ … Read more

Խաղաղության խորհուրդը, TRIPP-ը, ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգը. զրույց Արման Եղոյանի հետ

Արտաքին քաղաքական ոլորտում այս տարին սկսվեց ակտիվ գործընթացներով: Հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների նախագահը հրավիրել է Հայաստանի վարչապետին որպես հիմնադիր անդամ միանալու Խաղաղության խորհրդին: Անցյալ շաբաթ Հայաստանն ու ԱՄՆ-ն հաստատեցին TRIPP-ի իրականացման շրջանակը, դեկտեմբերին ստորագրվեց Հայաստան – ԵՄ գործընկերության նոր օրակարգը: Այս ողջ գործընթացների առանձնահատկությունները քննարկել ենք ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ … Read more

Ի՞նչ կտա Հայաստանին Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդամ դառնալը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: «Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,- գրել է նա: Ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ ատյանը: Թեմայի շուրջ, … Read more

Ինչպե՞ս է Հայաստանը տեսնում իր տեխնոլոգիական ապագան. զրույց Մխիթար Հայրապետյանի հետ

Վերջին տարիներին հատկապես Հայաստանը մուտք է գործում տեխնոլոգիական արագ փոփոխությունների փուլ։ Իսկ այդ փոփոխությունները վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին` կրթությունից մինչև պետական կառավարում, ենթակառուցվածքներից մինչև միջազգային ռազմավարական գործընկերություններ։ Ինչպիսի՞ն են հայեցակարգային մոտեցումներն ու յուրահատկությունները, ինչպե՞ս է Հայաստանը տեսնում իր տեխնոլոգիական ապագան։ Այս ու այլ հարցերի անդրադարձել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Հեռանկարում»։ … Read more

Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին

«Թրիփփ»-ի իրագործման շրջանակային փաստաթուղթը նոր քաղաքական քննարկումների ալիք է բարձրացրել։ Իշխանությունները պնդում են, որ դրանում հստակ ամրագրված են Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, մինչդեռ ընդդիմությունը շարունակում է խոսել անվտանգության լուրջ ռիսկերի, տարածաշրջանային ճնշումների և ռազմավարական սխալների մասին։ Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։