Գերիների վերադարձ, ներքաղաքական մթնոլորտ. ինչի՞ մասին է բարձրաձայնում ԵԽԽՎ-ն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս տարվա ձմեռային նստաշրջանը Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ուներ։ Այն տեղի ունեցավ մի ժամանակահատվածում, երբ լրանում էր Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-րդ տարին: Այս նստաշրջանում վեհաժողովն ընդունեց բանաձև, որն անդրադառնում է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ Հայաստանի իշխանությունների լարված հարաբերություններին, ինչպես նաև դեռևս Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցներին: Հայկական … Read more

Թոշակները 10 հազար դրամով ավելացնելը միֆ է, դրանք բարձրացել են 3333 դրամով. Նաիրի Սարգսյան

2 Փետրվար, 2026 21:11 Պետական բարձրաստիճան պաշտոնյաներին և ԱԺ պատգամավորներին 3 մլրդ դրամի պարգևավճարների բաժանման աղմկահարույց գործընթացից հետո Նիկոլ Փաշինյանը բազմից հայտարարեց, թե կենսաթոշակառուի թոշակն էլ են բարձրացրել՝ 10 հազար դրամով։ Իրականությանն ինչքանո՞վ են մոտ իշխանությունների նման հայտարարությունները։ Այս հարցի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը դիմեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության … Read more

Ես միշտ հիշում եմ այն հայ վարորդին, որին կանացի խալաթով բերել էին դատարան․ Առնոլդ Բլեյանը՝ ՌԴ սպառնալիքների մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին: Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին, այդ թվում` ԵԽ-ում Հայաստանի անդամակցության 25-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը և դրա ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթին։ Հիշեցնենք, որ նախարարը իր խոսքում անդրադարձել էր նաև նախընտրական գործընթացներին և ասել հետևյալը. «Սա այն պահն է, երբ հայ … Read more

Կալիֆորնիայի նահանգապետը կոչ է արել պատժել Թրամփի վարչակազմի ներկայացուցչին հակահայկական արտահայտությունների համար

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը խստորեն դատապարտել է Առողջապահական ու սոցիալական ապահովագրության դաշնային գործակալության տնօրեն Մեհմեդ Օզի` հայերի հասցեին արած ռասիստական արտահայտությունները: Նահանգապետը կոչ է արել պատասխանատվության կանչել ազգությամբ թուրք բարձաստիճան պաշտոնյային, որը օգտագործում է պաշտոնական դիրքը՝ հայ համայնքի նկատմամբ թշնամություն սերմանելու նպատակով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մեհմեդ Օզը շարունակում է իր սադրանքները: … Read more

1 ամսում 255000 քաղաքացի է օգտվել առողջության ապահովագրության համակարգից․ զրույց պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել  առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը: Առաջին փուլով համակարգում ընդգրկված քաղաքացիների թիվը կազմում է մոտ 1 միլիոն 600 հազար մարդ, այսինքն՝ Հայաստանի բնակչության կեսից ավելին։ Որքա՞ն արդյունավետ է գործում համակարգը, ի՞նչ վիճակագրություն կա, ի՞նչ խնդիրներ են արձանագրվել այս մեկ ամսվա ընթացքում։ Այս հարցերի շուրջ «Հեռանկարը» զրուցել է … Read more

Իրանում պատրաստվում են ոչ միայն հրթիռային հարվածների, այլ նաև ցամաքային պատերազմի

Դոնալդ Թրամփը դեռևս չի կայացրել վերջնական որոշում Իրանին հռթիռային հարվածներ հասցնելու վերաբերյալ: Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ուժային լուծման հավանականությունը շարունակում է աճել: Ի՞նչն է նպաստել հավանականության աճին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «CNN-ը տեղեկացրել է, որ հարձակման հավանականությունն աճել է այն բանից հետո, երբ Թեհրանի և Վաշինգտոնի միջև նախնական բանակցությունները որևէ արդյունք … Read more

Արդյո՞ք կա վտանգ, որ Հնդկաստանից եկող աշխատանքային միգրանտները կարող են Հայաստան բերել Կալկաթայում տարածվող Նիպահ մահաբեր վիրուսը

Հնդկաստանում իշխանությունները հատուկ միջոցներ են ձեռնարկում հայտնաբերված «Նիպահ» կոչվող վտանգավոր վիրուսի տարածումը կանխելու նպակակով: Մահաբեր հիվանդության լոկալ բռնկումը պաշտոնապես հաստատվել է: Հնդկաստանի որոշ քաղաքներում դիմակներ կրելը պարտադիր է դարձել: Ի՞նչ է հայտնի վիրուսի մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ «Նիպահ» կոչվող վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1999թ.-ին՝ Մալայզիայի Նիպահ գետի հարևանությամբ: Հենց … Read more

Ի՞նչ աշխատանքներ են կատարվել սահմանին և ի՞նչ է փոխվել բանակում. զրույց Գագիկ Սաֆարյանի հետ

Հունվարի 28-ին լրանում է Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։ Տասնամյակների ընթացքում բանակը եղել է Հայաստանի պետականության և անվտանգության առանցքային հենասյուներից մեկը՝ անցնելով ձևավորման, կայացման և լուրջ փորձությունների ճանապարհ։ Այսօր, երբ փոխվում են անվտանգային միջավայրը, պատերազմի բնույթը և հասարակության սպասելիքները, առավել քան երբևէ ակտիվ են քննարկումները բանակի վերափոխման, պրոֆեսիոնալ բանակի մոդելին անցման, պարտադիր զինվորական ծառայության ժամկետի … Read more

Ինչի՞ հետ է կապված ռուս-ադրբեջանական հարաբերություններում կրկին նշմարվող լարվածությունը

Բաքվի դատարանը հերթական անգամ երկարացրել է անցած տարվա ամռանը ձեռբակալված Ռուսաստանի մի խումբ քաղաքացիների կալանքի ժամկետը: Քաղաքական մեկնաբաններն այս որոշման մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում: Չնայած դրան, որ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Ռուսաստանի մեղքը ադրբեջանական ինքնաթիռի կործանման համար ու ներողություն խնդրեց Իլհամ Ալիևից, պաշտոնական Բաքվում պատրաստ չեն վերջնական հաշտությանը: Ովքե՞ր են այդ ռուսաստանցիները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում … Read more

Հիշատակի խորհուրդն անցյալն արժևորելու և ապագա ձևավորելու ուղերձ. Զրույց Աբո Չափարյանի հետ

Այսօր առաջին անգամ Հայաստանում նշվեց Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրը: Այս օրվա կարևորությունն առավել ընդգծվում է մեր երկրի առջև կանգնած մարտահրավերների, տարածաշրջանում շարունակվող անվտանգային ու քաղաքական բարդ գործընթացների, գլխավոր համատեքստում: Ի՞նչ ուղերձներ են դրանք պարունակում և ի՞նչ հեռանկար է ձևավորվում Հայաստանի համար: Այս թեմաների շուրջ է քաղաքական վերլուծաբան Աբո Չափարյանի հետ զրույցը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։