Ես միշտ հիշում եմ այն հայ վարորդին, որին կանացի խալաթով բերել էին դատարան․ Առնոլդ Բլեյանը՝ ՌԴ սպառնալիքների մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին: Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին, այդ թվում` ԵԽ-ում Հայաստանի անդամակցության 25-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը և դրա ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթին։

Հիշեցնենք, որ նախարարը իր խոսքում անդրադարձել էր նաև նախընտրական գործընթացներին և ասել հետևյալը.

«Սա այն պահն է, երբ հայ ժողովուրդը ցույց կտա, որ իր կամքը մեր երկրում ուժի միակ աղբյուրն է: Մենք գիտենք, որ ազատության թշնամիները քնած չեն: Մենք պետք է ընդունենք, որ նրանք կարող են շատ ստեղծագործ լինել: Նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների և միջամտության անօրինական սցենարների համար և նրանք տիրապետում են գրեթե անսահմանափակ լրատվամիջոցների ռեսուրսների: Նրանք ցանկանում են խաթարել մեր ինքնիշխան ընտրությունը, ցանկանում են մեզ վերադարձնել ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտության»:

Ըստ Առնոլդ Բլեյանի այս խոսքերն ուղված են նախևառաջ Ռուսաստանին և տեղական ուժերին, որոնք սպասարկվում են Ռուսաստանի կողմից։ Միևնույն ժամանակ քաղաքագետը համոզված է, որ Հայաստանի իշխանությունների կողմից չի տարվում որևէ գործողություն ուղղված հիբրիդային սպառնալիքների դեմ։

«Ռուս հանրահայտ լրագրողներ, պատգամավորներ, քաղաքագետներ մատնանշում են ՀՀ-ում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու անհրաժեշտության մասին: Ես միշտ հիշում եմ այն վարորդին, որին կանացի խալաթով բերել էին դատարան»,-ասել է Բլեյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

Leave a Comment