Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս տարվա ձմեռային նստաշրջանը Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ուներ։ Այն տեղի ունեցավ մի ժամանակահատվածում, երբ լրանում էր Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-րդ տարին: Այս նստաշրջանում վեհաժողովն ընդունեց բանաձև, որն անդրադառնում է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ Հայաստանի իշխանությունների լարված հարաբերություններին, ինչպես նաև դեռևս Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցներին:
Հայկական պատվիրակությունն արդեն վերադարձել է Ստրասբուրգից և «Հեռանկար»-ի տաղավարում հյուրընկալվել է պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավոր Սոնա Ղազարյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում: