Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանն ընթանում են ավտորիտար ուղիով․ Ջ․ Կուցերա

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ գալիք ամիս սպասվելիք այցը Հայաստան եւ Ադրբեջան փաստում է Հարավային Կովկասի աճող կարեւորության մասին՝ ասել է Հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող «Միջազգային ճգնաժամային խումբ» ոչ կառավարական կազմակերպության՝ Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Ջոշուա Կուցերան՝ հարավկովկասյան զարգացումներին նվիրված պանելային քննարկման ժամանակ։ «Սպիտակ տանը նախորդ տարի օգոստոսի 8-ի հայտնի հանդիպումից հետո շատ բան … Read more

Պետությունը՝ էլիտաներին ծառայող գործիք Վրաստանում․ վրացի փորձագետ

Այսօր Վրաստանում մեկ շնչի hաշվով քաղաքական բանտարկյալներն ավելի շատ են, քան Ռուսաստանում։ Հարավային Կովկասում ընթացող զարգացումներին նվիրված պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է տարածաշրջանային փորձագետ Մեդեա Թուրաշվիլին։ Թուրաշվիլիի գնահատմամբ՝ 2023-ից ի վեր վրացական կառավարությունը «ձեւավորում է ռուսական ոճին համապատասխանող օրենսդրություն՝ քաղաքացիական հասարակությանը եւ անկախ մեդիային արգելափակելու համար»։ Վրացի փորձագետի խոսքով՝ իշխանությունների նկատմամբ վստահությունը կոլապսի … Read more

«Կառավարությունը կշարունակի իր քաղաքական հակառակորդների հնարավորությունները սահմանափակելու քաղաքականությունը»․ Տ. Գրիգորյան

Ժողովրդավարական անվտանգության ինստիտուտի կազմակերպած «Հարավային Կովկասն՝ աշխարհաքաղաքական փոփոխության ներքո․ հակազդելով ճգնաժամերին եւ հավասարակշռելով hնարավորությունները» խորագրով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը՝ ընդգծելով, որ թեեւ Հայաստանով տարանցվող ադրբեջանցիների հետ ուղիղ շփման մեջ են մտնելու մասնավոր ընկերության աշխատակիցները, նույնը նախատեսված չէ հայերի համար։ Դառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ Գրիգորյանը … Read more

Գերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը  և Ադրբեջանի Հանրապետության դեսպան Նասիմի Աղաևը, հունվարի 27-ին Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշեթի հրավերով, մասնակցել են «Հարավային Կովկասում շրջադարձային ժամանակներ․ Պատմական խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, Գերմանիայի դերը և Եվրոպայի նոր արևելյան կապը» խորագրով քննարկմանը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։ ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանն իր ելույթում շնորհակալություն … Read more

ՌԴ-ն կորցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորողի իր դիրքը. Ֆինլանդիայի ռազմական հետախուզություն

Ռուսաստանը կորցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորողի իր դիրքը։ Դրա մասին ասված է Ֆինլանդիայի ռազմական հետախուզության 2026 թվականի ակնարկում։ «Ռուսաստանը դեռևս կարևոր խաղացող է Հարավային Կովկասում, թեև նրա ազդեցությունը նվազել է։ Մոսկվան կորցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորողի իր դիրքը, և երկու երկրների հարաբերությունները Ռուսաստանի հետ թուլացել են»,– նշված է ակնարկում։ … Read more

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու ծրագրերի մասին

Ես հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։ «Մենք քննարկեցինք ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի իրականացմանը։ Նաև համաձայնեցինք ակտիվացնել աշխատանքները Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ»։

Ատլանտյան խորհուրդը ներկայացրել է TRIPP նախագծի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա

ԱՄՆ Ատլանտյան խորհրդի կայքում հրապարակվել է Խորհրդի Եվրասիա կենտրոնի տնօրեն Էնդրյու դ’Անիերի և «Թուրան» հետազոտական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Էփսթայնի հեղինակած հոդվածը, որում մանրամասն ներկայացվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը (TRIPP), դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա, տնտեսական և աշխարհաքաղաքական օգուտները և իրականացման հնարավոր ռիսկերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղինակներն իրենց «Ինչպե՞ս կարող է Թրամփի հաղթանակը նպաստել … Read more