Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լաոսի նախագահ Տհոնգլուն Սիսուլիտին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Տհոնգլուն Սիսուլիտին: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լաոսի բարեկամ ժողովրդին Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում Լաոսի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները: Համոզված եմ, որ երկկողմ գործակցությունը կշարունակի ընդլայնվել՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»,- մասնավորապես … Read more

Փի Դիդիի փաստաբանները պահանջել են Netflix-ից չթողարկել ռեփերի մասին ֆիլմը – Tsayg

Ռեփեր Փի Դիդիի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) փաստաբանները Netflix-ին ծանուցում են ուղարկել՝ պահանջելով չհրապարակել «Շոն Քոմբս. հաշվեհարդար» վավերագրական ֆիլմը, հաղորդում է CNN-ը։ Ռեփերի թիմի պնդմամբ՝ ֆիլմը, որը նկարահանել է Քոմբսի վաղեմի թշնամի՝ ռեփեր և դերասան 50 Cent-ը (Քուրթիս Ջեքսոնը), օգտագործում է գողացված կադրեր, որոնց տարածումը թույլատրված չէր։ Հայտարարության մեջ նշվում է, որ Netflix-ը և դրա գործադիր տնօրեն … Read more

ՄԻՊ-ի մասնակցությամբ համաժողով՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի աջակցությամբ, դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, գործադիր իշխանության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված անձինք։ Միջոցառման շրջանակում ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը «Նոր … Read more

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է Նիկիտաս Կակլամանիսի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը եւ բարեկամական խմբերի համագործակցությանը վերաբերող հարցերը, այնպես էլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաներ: Առանձին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին: ՀՀ ԱԺ նախագահը … Read more

«Էս պատվերը ՔՊ-ի կողմից է, մենք մաքուր ենք, ժողովուրդը թող իմանա, որ իմ ձեռքերը մաքուր են». Վարդան Ղուկասյան

2 Դեկտեմբերի, 2025 «Էս պատվերը ՔՊ-ի կողմից է, մենք մաքուր ենք, ժողովուրդը թող իմանա, որ իմ ձեռքերը մաքուր են»,- այսօր կաշառքի գործով դատական նիստից հետո, ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (լիազորությունները կասեցված են)։ «Եթե հանձնարարականով մի հատ ինձ դատեցին, խոսք եմ տալիս՝ և քննիչները, և՛ դատախազները, և՛ դատավորները պատասխան են տալու։ Իրենց աշխատավարձի համար, … Read more

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ նախագահին և փոխնախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին: «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։ Բարձր եմ գնահատում Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության առկա մակարդակը: Լիահույս եմ, որ փոխվստահության և ավանդական սերտ կապերի վրա խարսխված … Read more

Ավանեսյան․ Մեծահարուստները կկարողանան նվիրատվություններ կատարել առողջության ապահովագրության հիմնադրամին

2 դեկտեմբերի 2025 – 17:15 AMT PanARMENIAN.Net – Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ–ում քննարկման ժամանակ ասել է, որ առողջության ապահովագրության հիմնադրամը նախատեսվում է կառուցել այնպես, որ այն ունենա նաև նվիրատվություններ և ֆանդրեյզինգի միջոցով լրացուցիչ ֆինանսավորման հնարավորություններ։ Նա այդպես է արձագանքել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե «Զինապահ» հիմնադրամը հավելյալ գումարներ է հավաքում նվիրատվությունների տեսքով։ … Read more

Ստեփանավանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է ապօրինի ծառահատումները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Հետևողական պայքարի արդյունքում ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները: Բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ուրասար գյուղի 37-ամյա բնակիչը «Մացառուտ» կոչվող տեղանքում ապօրինի հատել է ծառեր: Ձեռնարկված միջոցառումների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ 37-ամյա տղամարդը նշված … Read more

Տավուշի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Նավուր գյուղի «Խաչիկասար» կոչվող հանդամասում գտնվող հանգստյան գոտում բնակվող 36-ամյա տղամարդը ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ։ Տվյալն իրացվեց դեկտեմբերի 1-ին։ Ժամը 16:00-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։ Տղամարդն ընդունեց, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հանգստյան գոտու առանձնատան կաթսայատանը պահում է մարիխուանա, իսկ կանեփն ինքը քաղել է … Read more

Ընտրություններին ընդառաջ ապատեղեկատվության դեմ պայքարի համար ԵՄ-ն Հայաստանին ֆինանսական աջակցություն կտրամադրի. Մարթա Կոս

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Եվրոպական միությունը Հայաստանին ֆինանսական աջակցություն կտրամադրի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ապատեղեկատվության դեմ պայքարի համար: Նա նշել է, որ ամենուր ժողովրդավարությունը սպառնալիքի առարկա է … Read more