ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Եվրոպական միությունը Հայաստանին ֆինանսական աջակցություն կտրամադրի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ապատեղեկատվության դեմ պայքարի համար: Նա նշել է, որ ամենուր ժողովրդավարությունը սպառնալիքի առարկա է դառնում, և Հայաստանը կարող է այս հարցում ապավինել ԵՄ աջակցությանը:
«5 մլն եվրո համագործակցության ֆինանսավորում ենք տրամադրում Արևելյան գործընկերության տարածաշրջանի համար, այդ թվում՝ Հայաստանին, ընտրություններին ընդառաջ ապատեղեկատվության դեմ պայքարը ապահովելու համար: Մենք աշխատանքներ պիտի տանենք ապատեղեկատվության դեմ պայքարելու, քաղաքացիական հասարակությանը և մեդիաներին աջակցելու նպատակով, որպեսզի կանխենք ճնշումները այդ ուղղությամբ»,- ասել է Կոսը: