ՄԻՊ-ի մասնակցությամբ համաժողով՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի աջակցությամբ, դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, գործադիր իշխանության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված անձինք։

Միջոցառման շրջանակում ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը «Նոր կառուցվող, վերակառուցվող, հիմնանորոգվող շենքերի և շինությունների շենքային պայմանների՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հետ կապված խնդիրները» վերտառությամբ։ Համաժողովի շրջանակում անցկացվել են նաև պանելային քննարկումներ։

Առաջին պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մատչելիության ապահովման հետ կապված խնդիրներին: Երկրորդ պանելային քննարկման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման աշխատանքներին հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության կատարելագործված մեխանիզմները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment