Արցախի առաջնորդարանում հոգևոր ժողով է նախատեսվում, որի ժամանակ կքննարկվի Վրթանես սրբազանին հատուկ կոչով դիմելու հարցը․ Ռոման Երիցյան

Իմ տեղեկություններով՝ Արցախի առաջնորդարանում այսօր հոգևոր ժողով է նախատեսվում․ այս մասին ABC Media-ի հետ զրույցում հայտնեց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ «Արցախի թեմի առաջնորդարանում՝ կոնկրետ վայրը չգիտեմ, բայց տեղեկացված եմ, որ այսօր պետք է գումարվի ժողով, որի ընթացքում քննարկվելու է Վրթանես սրբազանին հատուկ կոչով դիմելու հարցը։ Գիտեմ, որ նախկինում ևս նման կոչով առաջնորդությունը դիմել է, սակայն … Read more

Այս պահին ՀԱԷԿ-ի բլոկը գործում է 100% ջերմային հզորությամբ. ՏԿԵՆ

2025 թվականի նոյեմբերի 23-ից 30-ը Հայկական Ատոմային Էլեկտրակայանում նախատեսված էր անցկացնել տուրբոագրեգատների պլանային միջին նորոգումը, որն իրականացվել է տուրբոագրեգատների հաջորդական անջատմամբ։ Նորոգման շրջանակում նախատեսվում էր բլոկի բեռնաթափում մինչև 215 ՄՎտ էլեկտրական հզորություն։ Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից, ՀԱԷԿ-ի անձնակազմը նորոգման աշխատանքները իրականացրել է բարեխիղճ կերպով և բարձր արդյունավետությամբ, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել դրանք ավարտել … Read more

ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ դեռևս ենթարկվում են խտրականության

Հայաստանում այսօր ՄԻԱՎ հիվանդությամբ ապրող 5067 անձ կա: Մասնագետների համոզմամբ՝ նրանց թիվն իրականում ավելի շատ է, ուղղակի ոմանք դեռ չգիտեն, որ վարակված են այդ հիվանդությամբ: Հիվանդությունը Հայաստանում հայտնաբերվել է 1988 թվականին: Մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը վարակից մահացել է 1450 մարդ: Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով. Մայր Աթոռ

1 Դեկտեմբերի, 2025 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով, հայտնում են Մայր Աթոռից: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։

Մայր աթոռում տեղի կունենա եպիսկոպոսաց ժողով, որի ժամանակ կքննարկվեն Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով․ հայտնում են Մայր աթոռից։ Նշվում է, որ ժողովի ժամանակ քննության կառնվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։

Երեխայի նպաստի գումարով ևս անկանխիկ գործարքների դեպքում ընտանիքը կարող է ստանալ մինչև 20% հետվճար

1 դեկտեմբերի 2025 – 17:59 AMT PanARMENIAN.Net – ՀՀ կառավարությունը հաստատել է մի շարք փոփոխություններ երեխայի ծննդով պայմանավորված պետական նպաստների տրամադրման մեխանիզմում, որոնք ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից։ Հունվարի 1-ից ընտանիքները հնարավորություն ունեն անկանխիկ գործարքներ կատարելու միջոցով մինչև 20 տոկոս հետվճարի չափով ավելացնել իրենց կենսաթոշակի կամ նպաստի չափը։ Օրինակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ … Read more

ՀՀ Կարմիր գրքում գրանցված արծիվը բուժման նպատակով տեղափոխվել է կենդանաբանական այգի

1 դեկտեմբերի 2025 – 17:55 AMT PanARMENIAN.Net – Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացրել է, որ օրերս ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի ՄՓՎ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ստացել է ահազանգ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բատիկյան փողոցում քաղաքացու կողմից անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի մասին։ Տեսչական մարմնի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խոսքը վերաբերում … Read more

ՀՀ նախագահ. «Հայաստան» համահայակական հիմնադրամը պետք է ոչ թե փոխարինի կառավարությանը, այլ ձգտի օգնել կառավարությանը

Ս․թ․-ի նոյեմբերի 24-ին և 25–ին «Հայաստան» համահայակական հիմնադրամը կազմակերպել է հաշվետու հանդիպում–քննարկում բանկային համակարգի և ՀՀ խոշոր ձեռնարկատիրությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը: Հանդիպման նպատակն էր, նախևառաջ, շնորհակալություն հայտնել հրավիրված նվիրատուներին նախորդ տարիների նվիրատվությունների համար և ներկայացնել, թե ինչ ծրագրերի են դրանք ուղղվել: Քննարկման առանցքում … Read more

Հայտնի է, թե որքան գումար է հատկացվել պետական բյուջեից գերատեսչությունների աշխատակիցներին Փաշինյանի հետ հանդիպման տանելու համար. Փաստինֆո

1 Դեկտեմբերի, 2025 Նոյեմբերի 22-ին Փաշինյանի հետ ավտոբուսներով «Պետական մարմինների ներկայացուցիչների համաժողով» անունով միջոցառմանը շտապողներին՝ տարբեր գերատեսչությունների աշխատակիցներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր են տեղափոխել ՀՀ պետական բյուջեի հաշվին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացնում  է բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 195.000 դրամ է տրամադրել «Էլիտբաս» ՍՊԸ-ին, որպեսզի ԱԳ աշխատակիցները տեղափոխվեն Համալիր։ Ավտոբուսային ծառայությունից օգտվելը … Read more

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 24-30-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի նոյեմբերի 24-30-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի նոյեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.25 մ (30.11.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 14 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված … Read more