Ողջունում ենք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի որոշումը՝ Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ. Համբարյան

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ողջունել է Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի որոշումը՝ Բաքվում գտնվող հայ գերիների վերաբերյալ փոփոխություն առաջարկելու մասին։

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը առաջարկել է «Արտաքին ծառայության մասին» օրենքում (H.R. 9086) փոփոխություն, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։

Առաջարկը պաշտպանել է հանձնաժողովի նախագահ, հանրապետական Բրայան Մաստը։
Այժմ սպասվում է փոփոխության վերաբերյալ անվանական քվեարկություն։ Եթե այն ընդունվի, օրինագիծը կուղարկվի Ներկայացուցիչների պալատի նիստ։

«Մենք ողջունում ենք նախագահ Մաստի աջակցությունը Շերմանի առաջարկին և հանձնաժողովի միաձայն դիրքորոշումը, որ այս պատանդները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն», — ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Leave a Comment