30 մլն դրամ Երևանի բյուջեից՝ Ախուրյանի այգու բարեկարգմանը

Երևանի ավագանու վերջին նիստում ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքում այգի է հիմնանորոգելու, որի համար 30 միլիոն դրամ է հատկացվելու: «Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների փողոցի հարակից այգու բարեկարգմանը աջակցելու նպատակով, և այլն, և այլն, 30 միլիոն դրամ աջակցություն ցուցաբերելու որոշման նախագիծ: Անշուշտ, ողջունելի է մայրաքաղաքի կողմից մեր մնացյալ … Read more

Քոչարյան-Սարգսյան խայթոցները, հողին հավասարեցված Մայր տաճարն ու Ռուբեն Վարդանյանի «մերժված» հրավերը

Ինչպիսին էր նախորդ շաբաթը Հայաստանում, ինչ կարևոր ու ուշագրավ իրադարձություններ տեղի ունեցան. շաբաթվա ամփոփումը դիտեք «Ազատության» տեսանյութում: Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Թրամփը վստահեցնում է՝ հրաձգության միջադեպն իրեն հետ չի պահի Իրանի պատերազմը հաղթելուց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում իր մասնակցությամբ միջոցառման ժամանակ հրաձգությունն իրեն հետ չի պահի Իրանի դեմ պատերազմը հաղթելուց: Մայրաքաղաքի «Վաշինգտոն հիլթոն» հյուրանոցում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ գրանցված միջադեպից 40 րոպե հետո տված ասուլիսին Թրամփը միաժամանակ հավելել է, թե չի կարծում, որ հրաձգությունը որևէ կապ ունի Իրանի պատերազմի հետ։ Շաբաթ երեկոյան … Read more

«Խորոված փարթին», Քաղաքացու օրն ու հարցեր ՔՊ-ին

Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակին կից Ամիրյան փողոցում, նշում են Քաղաքացու օրը: Վարչապետ Փաշինյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչները վերջին օրերին քաղաքացիներին հրավիրում էին կենտրոն՝ իրենց հետ տոնակատարություններին մասնակցելու: Երեկոյան Հանրապետության հրապարակում սպասվող համերգին, որը ֆինանսավորվում է հայտնի բուքմեքերական ընկերություններից «Վիվառոյի» սեփականատեր Բադալյանների ընտանիքի կողմից, սպասվում է նաև Նիկոլ Փաշինյանի «Վարչաբենդի» ելույթը։ Իրավապաշտպանները պնդում են, որ նախընտրական … Read more

«ԴՈԳԸ», Քենիայի «նախկին փոխոստիկանապետը», Երևանի նախկին քաղաքապետն ու նախկին օմբուդսմենը. ովքե՞ր են ընտրություններին մասնակցող 19 ուժերը

Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցում են 19 հայտնի ու անհայտ քաղաքական ուժեր՝ փորձելով ստանալ շուրջ երկուսուկես միլիոն ընտրողների ձայները։ Այս անգամ ընտրապայքարի մեջ են մտել ոչ միայն Հայաստանը 8 տարի ղեկավարող Նիկոլ Փաշինյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այլև Քենիայի «նախկին փոխոստիկանապետ» Արտակ Սարգսյանը, ամերիկյան բանտում գտնվող «ԴՈԳ» … Read more

Թրամփը դարձյալ Հայոց ցեղասպանությունն անվանեց Մեծ Եղեռն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ամենամյա ուղերձում Հայոց ցեղասպանությունը դարձյալ անվանել է Մեծ Եղեռն: «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ: Մարդկության պատմության այս դաժան գլուխը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն: Մեր հարգանքն ենք տածում այն … Read more

Ռոբերտ Քոչարյանը զղջում է «իրավահաջորդի ընտրության համար», Սերժ Սարգսյանն արձագանքում է

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հետահայաց ամենից շատ զղջում է իրավահաջորդի ընտրության համար: Սերժ Սարգսյանն այսօր արձագանքել է. – «Գրեթե երկու տասնամյակ է, որ այդ նույն բառերը ես լսել եմ տարբեր աղբյուրներից, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցինք: Ինձ համար դա նորություն չէ»: Երրորդ նախագահի արձագանքին նախորդել էր իր առաջնորդած «Պատիվ … Read more

Բադալյանները վճարում են, «Վարչաբենդը»՝ նվագում. ո՞րն է խնդիրը

Ինչ վերաբերում է Բադալյանների և իշխանության փոխհարաբերություններին, Վահե Բադալյանն անցած շաբաթ մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց 17 կուսակցություն և 2 դաշինք

Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ 19 ուժ է ներկայացրել՝ 17 կուսակցություն և երկու դաշինք: Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթերը տարել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Բոլորին դեմ եմ», «Ժողովրդավարական համախմբում», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Հայ ազգային կոնգրես», «Լուսավոր Հայաստան», «Ազգային ժողովրդավարական բևեռ», Հայաստանի շնորհապետական, Քրիստոնեա-դեմոկրատական, «Նոր ուժ», «Հանրապետություն», «Ալյանս» առաջադիմական-ցենտրիստական, Ռեֆորմիստների, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Քոչարի ազգային … Read more

ԱԺ նախագահին ուղեկցող ՊՊԾ աշխատակիցներին մեղադրում են վթարային իրավիճակ ստեղծելու մեջ, Սիմոնյանը հակադարձում է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին առնչվող հերթական միջադեպն այս անգամ ոչ թե անձամբ նրա, այլ իրեն սպասարկող ավտոշարասյան մասնակցությամբ. Սիմոնյանը մեքենայում չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երեկ կեսօրին մոտ Կենտրոնից Նոր Նորք տանող խցանված ճանապարհին Ալեն Սիմոնյանին սպասարկող ավելի քան 200 հազար դոլարանոց BMW-ն ու պետական պահպանության ծառայության Toyota-ն շարունակ հորդորում … Read more