«Խորոված փարթին», Քաղաքացու օրն ու հարցեր ՔՊ-ին

Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակին կից Ամիրյան փողոցում, նշում են Քաղաքացու օրը: Վարչապետ Փաշինյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչները վերջին օրերին քաղաքացիներին հրավիրում էին կենտրոն՝ իրենց հետ տոնակատարություններին մասնակցելու:

Երեկոյան Հանրապետության հրապարակում սպասվող համերգին, որը ֆինանսավորվում է հայտնի բուքմեքերական ընկերություններից «Վիվառոյի» սեփականատեր Բադալյանների ընտանիքի կողմից, սպասվում է նաև Նիկոլ Փաշինյանի «Վարչաբենդի» ելույթը։

Իրավապաշտպանները պնդում են, որ նախընտրական այս շրջանում նման միջոցառում պարզապես չէր կարելի անցկացնել, քանի որ, ըստ նրանց, սա կուսակցական միջոցառում է: «Անկախ դիտորդը» պնդում է՝ միջոցառման կազմակերպումը փաստացի խախտում է «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված նվիրատվությունների առավելագույն չափը և կարող է ենթադրել քրեական պատասխանատվություն։

«Ազատությունը» Ամիրյան փողոց այցելած ՔՊ-ական պաշտոնյաներից փորձեց պարզաբանումներ ստանալ այս հարցերի վերաբերյալ: Նրանք ընդգծեցին, որ որևէ խախտում չեն տեսնում։

«Երեկոյան միջոցառումը կուսակցական միջոցառում չէ, երեկոյան միջոցառումը Հայաստանի ժողովրդի տոներից մեկի՝ Քաղաքացու օրվա նշելու հետ է կապված։ Կարծում եմ, որ դրա մեջ որևէ խախտում չկա», – ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

Ամբողջական տարբերակը՝ տեսանյութում:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment