ՀՀ-ի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր է ստորագրվել

Հայաստանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր է ստորագրվել, հայտնում է կառավարությունը: Հռչակագիրը ստորագրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան: Կառավարության փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր քաղաքական երկխոսության մակարդակի վրա և այսօր այն արձանագրվելու է հարաբերությունների ռազմավարական բնույթի ստորագրվող փաստաթղթով։ Փաշինյանը շնորհակալություն է … Read more

Աշխատանքն ու աշխատատեղերը հայաստանյան ընտրարշավում

Աշխատանքն ու աշխատատեղերն, իհարկե, այս ընտրարշավի գլխավոր թեման չեն, բայց, ի տարբերություն շատ ու շատ հարցերի, անտեսված էլ չեն: «Այն քաղաքականությունը, որ այսօր Կառավարությունը վարում է, տանում է մի տեղ՝ այս տարածքում ունենալու արևմտյան Ադրբեջան: Այս իրավիճակում քննարկել, որ թոշակն ենք բարձրացնելու, աշխատատեղ ենք ստեղծելու, դա մենք աբսուրդի ժանրից ենք համարում», – «Ազատության» հետ զրույցում … Read more

Կոմունիստների փոխարեն՝ վարչապետն ու գործարարները. Մայիսի 1-ը Երևանում

Մայիսի 1-ը Երևանում նշվեց ինչպես հին՝ խորհրդային ժամանակներում, բայց այս անգամ Հանրապետության հրապարակում ոչ թե կոմունիստներն էին, այլ՝ վարչապետ Փաշինյանն իր թիմով, որ փակված Ամիրյան փողոցով անցնելիս հերթով մոտենում, բարևում էր իրեն մեկ ժամից ավելի սպասող տարբեր բիզնեսների աշխատողներին: «Լավ միջոցառում ա, ինձ դուր ա գալիս: Շնորհակալ ենք աշխատանքի համար», – ասում էր վարչապետը: Շքերթը … Read more

Կարապետյանը հերքում է, թե իրենք ընտրակաշառք են բաժանում

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, որ տնային կալանքի տակ է, այսօր ևս դատարան եկավ ոստիկանական ավտոմեքենայով։ Թե՛ մինչև դատական նիստը, թե՛ նիստի ավարտից հետո նա կարճ պատասխանեց լրագրողների հարցերին, անդրադարձավ իրավապահների հարուցած վարույթներին։ Հակակոռուպցիոն կոմիտեն և Քննչական կոմիտեն վերջին շրջանում մի քանի քրեական վարույթներ են հարուցել և հայտարարում են, որ Սամվել Կարապետյանի ուժի … Read more

«300 հազար ադրբեջանցիները»՝ նախընտրական բանավեճի թեմա. Կարապետյանը պնդում է, Փաշինյանը՝ հերքում

«Սյունիքի կորցնելու վտանգն եմ տեսնում, Սևանի Գյոլչա դառնալու վտանգը». Կարապետյան 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին Բաքվից ամենաբարձր մակարդակով պարբերաբար հնչող պահանջը Հայաստանում դարձել է նախընտրական բանավեճի առարկա: Ընդդիմադիր առանցքային որոշ ուժեր պնդում են, թե վարչապետ Փաշինյանը կատարելու է նաև Բաքվի այս մի պահանջը՝ Հայաստան բերելով 300 հազար ադրբեջանցիների, մինչդեռ իշխանությունը հերքում է, թե նման մտադրություն … Read more

Կառավարությունը հավանություն տվեց Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացմանը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագծին: Հայաստանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնած Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է այս տարվա հունվարին՝ Դավոսում՝ մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ միասին: Ֆինանսների նախարարությունն օրինագծի վերաբերյալ տեղեկանքում նշել է, որ կազմակերպության կանոնադրությունում «ֆինանսական պարտվորություններ նախատեսող» դրույթներ կան, և դա ենթադրում է … Read more

Հիսուսի արձան և Նոյան Տապան, Աջափանյակի կայարան և շրջանաձև մետրո, տիեզերական արբանյակներ ու թունելներ. խոստումներ, թե՞ իրականություն

Հատիսի վրա Հիսուսի արձան ու Նոյան Տապան՝ 20 միլիոն զբոսաշրջիկներով, Աջափնյակի կայարան ու շրջանաձև մետրո, արդյունաբերական ու ակադեմիական քաղաքներ և տիեզերական միանգամից 3 արբանյակներ: Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում շուրջ 2.5 միլիոն ընտրողների ձայները ստանալու պայքարում քաղաքական ուժերը մրցում են ոչ միայն թոշակների բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման խոստումներով, այլև մեգանախագծերով: Իշխող ՔՊ-ն ընտրողների քվեն 3-րդ անգամ … Read more

«Կանդազը հացադուլ է սկսել ապօրինությունների դեմ». Հակակոռուպցիոնը ձերբակալել է «Ուժեղ Հայաստան»-ի ևս 5 ներկայացուցչի

Կալանավորումից մեկ օր անց Վարդաշենի բանտում հացադուլ է հայտարարել նախկին հետախույզ, Կանդազ մականունով Արթուր Ավանեսյանը: Նա ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավարն է: Հացադուլի մասին այսօր տեղեկացրեց «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արեգա Հովսեփյանը: «Կանդազը իրականացնում է հացադուլ՝ հացադուլ [հանուն] Հայաստանում անարդարության վերացման և քաղաքական հետապնդումների դեմ, հանուն մարդու իրավունքների, հանուն մեր արժանապատվության», – … Read more

Կրկին հայհոյախոսություն Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարի կողմից. այս անգամ ներողություն չհաջորդեց

Վերջին հայհոյախոսությունը դեռ չէր մոռացվել, երբ երեկ երեկոյան համացանցում մի ձայնագրություն հայտնվեց, որում ենթադրաբար Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն է՛լ ավելի թունդ՝ սեռական բնույթի հայհոյանքներով լեցուն մի ձայնային հաղորդագրություն է ուղարկում ինչ-որ մեկին: Սարիկ Մինասյանը չի հերքել, որ ինքն է ձայնային հաղորդագրության հեղինակը: Բայց ի տարբերություն նախորդ՝ ընդամենը մի քանի օրվա վաղեմության … Read more

Կալանավորված Կանդազի աշխատանքի խոստումը՝ որպես կաշառք. «Ուժեղ Հայաստան»-ը հիշեցնում է Փաշինյանի խոստումները

Տերյան 69. Հակակոռուպցիոնի հրապարակած գաղտնալսման մեջ «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը հեռախոսազրույցում այս հասցեն է նշում: Այստեղ է գործում Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությունը: Իրավապահները պնդում են, որ Կանդազ մականունով Արթուր Ավանեսյանը քաղաքացիներին աշխատանք է խոստացել, երբ «Ուժեղ Հայաստան»-ը գա իշխանության: Հակակոռուպցիոնում համարում են, որ սա ընտրակաշառք է, դատարանն էլ այսօր … Read more