Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան • Tribune.am

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, փոխանցում են միջազգային լրատվամիջոցները։ Մակրոնը Երևանում կլինի 2 օր, նախատեսված են երկկողմ հանդիպումներ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Նախորդ անգամ Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանել 8 տարի առաջ` 2018 թվականին` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։

Ապրիլի 1-ից թոշակները և նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով. գործադիրի այսօրվա որոշումները

Օտարերկրյա ներդրողները կունենան տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ և պարտականություններ, ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով.  որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում, որի մասնակիցները՝ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ստացել են նվերներ՝ գրքերի տեսքով: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Կհայտարարեմ, որ մնում եմ Հայաստանում․ «Ի Գործ» ծրագրի մասնակից

2020 թվականից Հայաստանում իրականացվում է «Ի Գործ» ծրագիրը, որը համակարգում է Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Ինչպես հայտնի է այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին՝ ապրելու և աշխատելու Հայաստանի Հանրապետությունում մեկ տարի ժամկետով։ Ծրագրի մասնակիցները հիմնականում աշխատանք են ծավալում կառավարության տարբեր գերատեսչություններում։ «Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ի Գործ» ծրագրի ղեկավար Աննա Մհերյանին և … Read more

Մեր նոր առաջարկը՝ պատանիներին և հանրությանը․ Սուրեն Պապիկյան

Ձեզ եմ ներկայացնում պաշտպանության նախարարության ընձեռած հերթական հնարավորությունները և մեր կատարած փոփոխությունների արդյունքները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Մեր նոր առաջարկը՝ պատանիներին և հանրությանը»,-նշել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչպե՞ս է ՔՊ-ն կանխելու նախկինների և օլիգարխների վերադարձը

Ինչպե՞ս է իշխանությունը պատրաստվում արգելել ընդդիմադիր ուժերին ընտրություններից հետո Գյումրիի սցենարով միավորվել և իշխանություն վերցնել: Վերջին օրերին ՔՊ-ական առանցքային գործիչները մեկը մյուսի հետևից զգուշացնում են՝ «Գյումրի 2» թույլ չեն տալու: «Պարզ չէ՞, որ ոչ մեկ չի պատրաստվում նրանց ուղղակի արգելի, եթե չունեն անահամատեղելիություն, երկու երկրի քաղաքացի չեն, Սահմանադրություն չեն խախտում և թեկնածուի բոլոր չափանիշներին համապատասխանում … Read more

Դուք իսկապես մեծ աշխատանք եք կատարել, դուք արդեն ընկերներ եք․ Թրամփը՝ Փաշինյանին և Ալիևին

Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Գազայի հարցով Խաղաղության խորհրդի առաջին նիստը:  Մասնակիցների թվում էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ ԱՄՆ նախագահը նիստի մեկնարկին խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության մասին։ Դիմելով Փաշինյանին և Ալիևին՝ նա նշել է․ «Ես շատ շնորհակալ եմ ձեզ, դուք իսկապես մեծ աշխատանք եք կատարել։ Դուք … Read more

Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստից առաջ շփումներ արտերկրի գործընկերների հետ․ Փաշինյան

Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստից առաջ շփումներ արտերկրի գործընկերների հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել։

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ

Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ։ Հանդիպման սկզբում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի անկախացումից ի վեր երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ հիմնված պատմական բարեկամության և փոխադարձ վստահության վրա։«Ուրախ եմ այսօր գտնվել Աթենքում՝ արևմտյան քաղաքակրթության և … Read more

Իմ սերնդի ուսանողների համար գրադարան հաճախելը պարտավորություն էր․ Ժաննա Անդրեասյան

Վերաբացվել է Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի հիմնանորոգված նախասրահը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, բուհի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։ Հիմնանորոգման շրջանակում ամբողջությամբ վերակառուցվել է գրադարանի … Read more

Նախարարը հանդիպել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լավագույն ընթերցողներին

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 2025 թվականի լավագույն ընթերցողներին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: «Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն անցկացվող Գիրք նվիրելու օրը մեր երկրում թերևս ամենասիրված տոներից մեկն է: Այն միմյանց հետ … Read more