Զվարդ Գաբրիելյանը որոնվում է որպես անհետ կորած

Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1940 թ․ ծնված Զվարդ Գաբրիելյանը։Նա փետրվարի 22-ի ժամը 12.45-ի սահմաններում Աճառյան փողոցի իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել։ Զվարդ Գաբրիելյանին տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Ավանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 112։

Նախատեսվող «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարակից տարածքում կգործի բիզնես կենտրոն, որը կմեղմի կայարանի կառուցման ծախսերը

Երևանում նախատեսվող «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարող տարածքում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով քաղաքաշինական ներդրումային ծրագիր է մշակվել և համապատասխան մրցույթ անցկացվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի փետրվարի 23-ի գործակարգավարական նիստում այդ մասին զեկուցեց քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը։ «Նախաորակավորման փուլի ընթացքում դիմել են 7 միջազգային և տեղական ընկերություններ, որոնցից երկուսը որակավորվել են։ Արդեն ուղարկել ենք, որպեսզի առաջարկներն ամբողջական … Read more

ՃՏՊ Երևան-Աբովյան ճանապարհին․ երեք ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Փետրվարի 23-ին՝ ժամը 8.15-ին, Երևան-Աբովյան ճանապարհին՝ Վերին Պտղնիի վարչական տարածքում գտնվող անշարժ հենակետի մոտ, «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենային, այնուհետև ճանապարհի արգելապատնեշին: Վթարի հետևանքով «ԳԱԶել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:

Շատ հաճախ թափոն անվանումը շփոթում են կենցաղային աղբի հետ, սակայն թափոն հասկացությունն ունի ավելի լայն իմաստ

Շատ հաճախ թափոն անվանումը շփոթում են կենցաղային աղբի հետ, որն առաջանում է բնակելի տարածքների սանիտարական մաքրման արդյունքում։ Սակայն թափոն հասկացությունը ունի ավելի լայն իմաստ և իրենից ներկայացնում է հումքի, նյութերի արգասիքների , այլ արտադրանքի կամ մթերքի մնացորդներ, ինչպես նաև ապրանքներ (արտադրանք), որոնք կորցրել են իրենց սկզբնական սպառողական հատկությունները։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի … Read more

Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 22-ին՝ ժամը 09:30-20:00-ը, կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արագածի, Մայիսի 9-ի 60-104 զույգ համարի տների, Արտաշեսյան պող. 1Ա-41 շենքերի, 1Ա-41/3 տների, Շևչենկոյի, Մանթաշյան, Մանանդյան, Չեխովի, Հ. Հովսեփյանի, Վ. Շենգավիթ 2 փող. 1, 2, 3, 5, 6, 7, 20/1-20/3 շենքերի, Գ. Նժդեհի … Read more

Մեր ժամանակների հերոսը. Իրինա Մարտիրոսյան

Խոհարար-տեխնոլոգ Իրինա Մարտիրոսյանն իր ծննդավայր Կոշ գյուղում հիմնել է «Home Cooking By Irina» սննդի արտադրամասը, որտեղ արտադրում է 7 րոպեում պատրաստվող ճաշատեսակներ։ Իրինան նաև անցկացնում է խոհարարական հմտությունների անվճար դասընթացներ սոցիալապես անապահով կանանց համար։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Փետրվարի 22-ին, ժամը 11:34-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «Nissan» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև կողաշրջվել․ … Read more

Բաքվի դատավարությունը մեր ժողովրդի համար մեծագույն խարան է. Գագիկ Սաֆարյան

1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի նորագույն պատմության շրջադարձային էջերից է։ Այդ օրն ընդունված որոշումը ոչ միայն քաղաքական գործընթացների մեկնակետ դարձավ, այլև ձևավորեց մի շարժում, որը հետագա տասնամյակներում էական ազդեցություն ունեցավ Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող գործընթացների վրա։ Այս 38 տարիների ընթացքում մեր տարածաշրջանը ենթարկվել է կտրուկ փոփոխությունների․ այսօր ունենք բոլորովին այլ իրողություն: «Հեռանկար»-ի տաղավարում … Read more

Ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, … Read more

Ժողովրդական դիվանագիտության ռիսկերն ու հնարավորությունները. Հեռանկար բանավեճ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև շփումները զարգանում են ոչ միայն պետական մակարդակով: Հարաբերություններ են ձևավորվում գործարարների ու արդեն նաև հասարակական գործիչների և լրագրողների միջև: Արդյո՞ք հավասարը հավասարի հետ երկխոսություն է սա: Ո՞վ ավելի շատ կշահի այդպիսի կապերից: Ի՞նչ առավելություններ ու ի՞նչ վտանգներ կարող են բերել ժողովրդական դիվանագիտության ահա այսպիսի դրևորումները: Մանրամասները՝ տեսանյութում: