Վթարային ջրանջատում` Երևանի Էրեբունի վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 4-ին՝ ժամը 13:00-16:00-ը, կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշեն 9 փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մաքսային ծառայությունը պետության տնտեսական համակարգի առանցքային հենասյուներից է. ՊԵԿ նախագահի շնորհավորանքը

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական խոսք է հղել մաքսային ծառայողի օրվա առթիվ: «Հարգելի՛ մաքսային ծառայողներ, Շնորհավորում եմ ձեզ Մաքսային ծառայողի օրվա կապակցությամբ՝ ընդգծելով ձեր կարևոր դերակատարումը պետական կառավարման համակարգում և մեր երկրի զարգացման գործընթացում։ Մաքսային ծառայությունը պետության տնտեսական համակարգի առանցքային հենասյուներից է։ Ձեր ամենօրյա պատասխանատու գործունեության շնորհիվ ապահովվում են տնտեսական անվտանգությունը, արտաքին աշխարհի հետ … Read more

Աբովյան քաղաքում գործող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում, հրդեհ-պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ գազի արտահոսք է տեղի ունեցել, և երբ … Read more

Սամվել Կարապետյանի Նոր տարին՝ տանը, սրբազաններինը՝ ԱԱԾ խցում և հիվանդանոցում

Ինչո՞ւ Նոր տարվա նախաշեմին անսպասելիորեն ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց ավելի քան կես տարի բանտարկված «Մեր ձևով» շարժման առաջնորդ, միլիարդատեր Սամվել Կարապետյանը։ Նախկին ՔՊ-ական, դատավոր Սարգիս Պետրոսյանը միլիարդատիրոջ համար տնային կալանք սահմանեց, ինչպես նաև 4 միլիարդ դրամի, այսինքն՝ ավելի քան 10 միլիոն դոլարի գրավ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ ինչպես Սամվել Կարապետյանի կալանավորումն էր քաղաքական, այնպես … Read more

Բուք, մերկասառույց. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք), Գանձաքար-Իծաքար և Լանջառ-Լուսաշող (բուք) ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև և «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Աղվանիի հենակետից մինչև Տաթև տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների … Read more

Աշոցք՝ -37 °C, Մասրիկ՝ -26 °C. հունվարի 3-ի գիշերը հանրապետությունում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ձյան ծածկի բարձրությունը հունվարի 3-ի դրությամբ կազմում է. Շիրակում`20-50սմԳեղարքունիքում` 6-17սմ ( Սեմյոնովկա՝ 62 սմ)Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում` 153սմԱրագածոտնի լեռնային շրջաններում` 40-70սմԿոտայքի լեռնային շրջաններում` 52-78սմԿոտայքի նախալեռներում` 30սմԼոռիում` 6-20սմՏավուշում` 9սմՎայոց ձորի լեռնային շրջաններում` 78սմՎայոց ձորի նախալեռնային շրջաններում` 14սմՍյունիքի հովտային շրջաններում` 0.3-4սմՍյունիքի նախալեռնային շրջաններում` 10-18սմԱրմավիրում` 4սմԱրարատում` 1-6 սմԵրևանում` 16-24 սմ: Հունվարի … Read more

Իշխան Սաղաթելյան. «Արցախյան պատերազմի արդյունքը ոչ թե անկարողության, պակաս սպառազինության, ձախողված կառավարման արդյունք է, այլ գիտակցված դավաճանական քայլ»

«Նիկոլ Փաշինյանը իր ամանորյա ուղերձում սահմանեց նոր ռեկորդ՝ հայտարարելով, որ ոչ միայն Ղարաբաղը մերը չի եղել, այլ նաեւ՝ Հայաստանը։ Եվ Հայաստանը այլեւս մերն է բացառապես իր քայլերի եւ գործողությունների արդյունքում։ Ուրեմն, լսեք. մինչեւ ձեր՝ իշխանության ղեկին հայտնվելը ոչ միայն Հայաստանն էր մերը, այլ նաեւ Արցախը։ Եվ ձեր գործունեության արդյունքում է, որ հանձնվեց Արցախը, իսկ Հայաստանի … Read more

ՔՊ-ական համայնքապետը պահանջել է Սուրբծննդյան պատարագին իրեն խաչի քավոր ներկայացնել. քահանա

ՔՊ-ական, Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը, որ Մայր տաճարի դեմ պայքարի ակտիվիստներից է, երկու օր առաջ էլ խոչընդոտել է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում Նռնօրհնեքի ծեսը: Նա իշխանության հովանու տակ անցած ու կարգալույծ եղած նախկին քահանայի հետ պահանջել է, որ Նռնօրհնեքի կարգն անցկացնի նախկինը՝ Արամայիս Թախմազյանը, որ միացել է Մայր Աթոռի դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայքարին: «Մենք … Read more

Ադրբեջանի նախագահի օգնական․ «Թրամփի վարչակազմը մեծ նվիրվածություն է ցուցադրել մեր խաղաղ օրակարգին»․ News.am

«Թրամփի վարչակազմը մեծ նվիրվածություն է ցուցադրել մեր խաղաղ օրակարգին»։ Այս մասին The Washington Times-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները մեծ ջանքեր են գործադրում խաղաղության ամրապնդման համար։ Բայց Կոնգրեսի որոշ անդամներ միանգամայն անհարկի և հակասություններ առաջացնող օրենսդրական ակտեր են ներկայացնում։ Ցավոք, Բայդենի և Բլինքենի վարչակազմում մենք ունեցել ենք … Read more