ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 679 դեպք, որից 211-ը՝ արտակարգ

2025թ․ դեկտեմբերի 29-ից 2026թ․ հունվարի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 679 դեպք, որից 211-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 78, մերկասառույցի՝ 58, պայթյունի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, առատ ձյան՝ 13, ձնաբքի՝ 4, կեղծ ահազանգի՝ 7, թունավորման՝ 14, ինքնասպանության փորձի՝ 6, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 37, ինչպես նաև՝ … Read more

2026–ին առողջապահության ոլորտի բյուջեն ավելացել է՝ հասնելով 220 մլրդ դրամի․ քննարկվել է Առողջապահության նախարարության գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ տարեվերջին մեկնարկել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը: Առաջին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը … Read more

Ապարանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվող տղամարդուն

Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 3-ին Կայք գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 41-ամյա մի տղամարդու։ Նա 2025 թվականի սեպտեմբերի 2-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր գողության փորձի, սպանության փորձի, պետական սահմանն ապօրինի հատելու, կողոպուտի փորձի, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ … Read more

Վարչապետը և 10 եպիսկոպոսները եկեղեցու բարենորոգման հայտարարությամբ հանդես եկան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացումը պահանջող10 արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման հայտարարությամբ» են հանդես եկել: Վարչապետի կեցավայրում ստորագրված հայտարարությունում, որի մասին գիշերը Ֆեյսբուքում հրապարակումներ կատարեց Փաշինյանը, պետության ղեկավարը և Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, … Read more

Անհետ կորած Գայանե Ջումանովան հայտնաբերվել է

Հունվարի 4-ին հաղորդվել էր 1986 թ. ծնված Գայանե Ջումանովայի անհետ կորելու մասին: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Գայանե Ջումանովան հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Գայանե Ջումանովան որոնվում է որպես անհետ կորած

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1986թ. ծնված Գայանե Ջումանովան։ Նա հունվարի 3-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում:

Այսօր Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հիմնադրման օրն է

34 տարի պետական ծառայության առաջնագծում. այսօր Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հիմնադրման օրն է՝ հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից: «Այս տարիների ընթացքում համակարգն անցել է շարունակական զարգացման ճանապարհ՝ սահմանային անցակետերի և ենթակառուցվածքների արդիականացումից մինչև մաքսային գործընթացների ամբողջական թվայնացում։ Այսօր մաքսային ծառայության զարգացման հիմքում թվային նորարարություններն են, գիտելիքահեն մոտեցումները և միջազգային չափանիշները՝ միտված ժամանակի պահանջներին համահունչ, թափանցիկ … Read more