Wizz Air-ի թռիչքների արգելքի մասին լուրերը կեղծ են. Զբոսաշրջության կոմիտե – Live News

Վերջին օրերին տարածվում է սխալ տեղեկատվություն այն մասին, թե իբր Wizz Air ավիաընկերության օդանավերը տեխնիկական անսարքությունների պատճառով արգելք ունեն թռիչքներ իրականացնելու։Տեղեկացնում ենք, որ վերոգրյալ տեղեկատվությունը սուտ է և տարածվում է ընկերության հեղինակությանը հարված հասցնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։ Նշենք, որ Wizz Air ավիաընկերությունը, որպես Եվրոպայի առաջատար լոուքոսթ փոխադրողներից մեկը, Airline Ratings միջազգային … Read more

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Խորվաթիայի կառավարության նախագահի հետ

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության կառավարության նախագահ Անդրեյ Պլենկովիչի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Խորվաթիայի միջև համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների խորացման և փոխգործակցության նոր հնարավորությունների բացահայտման կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Եվրամիության հարթակում գործընկերության առաջմղման հնարավորություններին՝ … Read more

Կոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին այցելել են Նոր Հաճն քաղաքի 53-ամյա բնակչի տուն: Բացատրական աշխատանքի արդյունքում 53-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել 534,8 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց և հայտնել, որ այն պատրաստել է իր աճեցրած կանեփից: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում … Read more

2025 թ․ արդյունքներով «Վայլդբերիզ» հարթակում հայ վաճառողների թիվն աճել է 106%-ով, իսկ նրանց վաճառքի ծավալը՝ 122%-ով

Wildberries-ը շարունակում է ակտիվորեն զարգացնել էլեկտրոնային առևտուրը Հայաստանում՝ ստեղծելով պայմաններ տեղական ձեռնարկատերերի բիզնեսի մասշտաբավորման և գնորդների հնարավորությունների ընդլայնման համար։Wildberries-ի գործիքներն օգտագործելով՝ արտահանման շուկաներ դուրս գալու նպատակով, հայկական բրենդները ամրապնդում են իրենց դիրքերը երկրի սահմաններից դուրս, իսկ հարթակն ինքնին դառնում է Հայաստանում e-commerce-ի զարգացման առանցքային շարժիչ ուժերից մեկը։ 2025 թվականի արդյունքներով Wildberries հարթակում գործող հայ վաճառողների … Read more

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը և Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։ Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել երկկողմ համագործակցության ներկայիս դինամիկան՝ հատուկ ընդգծելով Հայաստան-Գերմանիա գործընկերության ռազմավարական օրակարգով … Read more

«Զայրացնող մտքեր և վրիպումներ». ՔՊ նիստից հետո Հռիփսիմե Հունանյանը հրաժարական տվեց

Ինչպես որ աղմուկով ընտրվեց, այնպես էլ աղմուկով Հռիփսիմե Հունանյանը հեռացավ խորհրդարանի Առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնից: «Պարույր Սևակի խոսքերը հիշենք՝ «ինչ լինում է, թող որ լինի միանգամից», ցավոք, միանգամից ոչինչի չի լինում, եթե ոչ հանկարծամահությունը», – ասաց նա: Բուժքույր աշխատած և բարձրագույն կրթություն չունեցող ՔՊ-ական Հունանյանին այդ պաշտոնում հաջողվեց մնալ ընդամենը 3 ամիս. «Իսկ ո՞վ ասաց, … Read more

Համայնքային ոստիկանները Ծիածան գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդը թմրանյութ է պահում և օգտագործում։ Տեղեկությունը ստուգելու նպատակով Ծիածան մեկնած Համայնքային ոստիկանության Վաղարշապատի և Աշտարակի բաժինների ծառայողները 56-ամյա տղամարդու հյուրասենյակի սեղանին նկատել են թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ։ Ծիածան գյուղի բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ … Read more

Տեղի է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար ԱԳՆ միջոցառումը

Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված մշակութային դիվանագիտության թեմատիկայով հերթական միջոցառումը։ Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, ով իր խոսքում ընդգծել է այս ձևաչափով պարբերական հանդիպումների նշանակությունը` որպես մշակութային երկխոսության կարևոր … Read more

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել

Կոտայքի մարզի պարեկները հունվարի 19-ին՝ ժամը 23․35-ին, Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայինների փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժին են տեղափոխել Սևան քաղաքի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի, որը 2025 թ. հուլիսի 28-ից հետախուզվում էր ՌԴ Մագադան քաղաքի ոստիկանության կողմից. խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: ***Քրեական ոստիկանության գլխավոր և Արագածոտնի մարզային վարչությունների … Read more

Հանրային քննարկում Հայաստանի Քրիստոնեական Հանրապետության մոդելի մասին

21 Հունվարի, 2026 Երեկ՝ հունվարի 20-ին, տեղի են ունեցել հանրային քննարկումներ Քաղաքական գիտությունների դոկտոր, Ex Oriente Հայաստանի արևելագետների միության նախագահ Արսեն Գասպարյանի 2025 թ. սեպտեմբերի 28-ին «Առավոտ»  օրաթերթում հրապարակված հոդվածի շուրջ։ Ավելի վաղ Արսեն Գասպարյանը գրել էր․ «2020 և 2023 թթ. աղետներից հետո, կայուն կառավարման մոդելների որոնման գործընթացում, Հայաստանը կանգնած է ընտրության սահմանագծին։ Ավելին, հայ քաղաքական … Read more