Wildberries-ն իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը

Wildberries-ի մամուլի ծառայության պաշտոնական ալիքի փոխանցմամբ՝ ընկերությունն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը այն վաճառողների համար, որոնց ապրանքները վնասվել են ընկերության լոգիստիկ օբյեկտների վրա իրականացված հարձակումների հետևանքով։ Վճարումների երկրորդ փուլում ընդգրկվել են ավելի քան 97 հազար փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաև այն վաճառողները, որոնք արդեն ստացել էին առաջին փուլով նախատեսված աջակցող վճարումները։ Գումարները մոտ … Read more

Ուկրաինական անօդաչուների հարվածների հետևանքով Վոլգոգրադում վնասվել է Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը

Վոլգոգրադում Wildberries լոգիստիկ օբյեկտի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։ «Վոլգոգրադում ընկերության լոգիստիկ օբյեկտի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրշեջ խմբերը գտնվում են դեպքի վայրում։ Զոհերի մասին նախնական տեղեկություններ չկան», – հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։ Լոգիստիկ շղթաները վերակազմակերպվել են, և մատակարարումներն ու պատվերները ստացվում և … Read more

«Վայլդբերիսի» պահեստների վրա հարձակումների հետևանքով հայ վաճառողների վնասը հասնում է մի քանի տասնյակ մլն դոլարի․ Տարոն Պապիկյան

«Փաստինֆո»․ Wildberries-ի կորուստներն ուկրաինական հարվածների հետևանքով շատ մեծ են։ Իրականում Wildberries-ի էկոհամակարգը շատ ավելի լայն է, և հիմնականում խոսվում է միայն վաճառողների վնասների մասին, մինչդեռ համակարգում ներգրավված են նաև բեռնափոխադրող ընկերություններ, ֆուլֆիլմենթ պահեստներ, որոնք կազմակերպում են վաճառողների մատակարարումները, բայերներ, որոնք Չինաստանից գնումներ են իրականացնում վաճառողների համար, իսկ այդ շղթայի վերջին օղակը վաճառողներն են։ Այս ամբողջ … Read more

ԱԹՍ-ի հարվածից կրկին Wildberries-ի պահեստներ են հրդեհվել. ՌԴ-ի վրա արձակվել է 571 ԱԹՍ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հուլիսի 24-ի գիշերը երկրի տարբեր շրջաններում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի երկնքում ուկրաինական 571 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին Գիշերը Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում խոցվել է 59 ԱԹՍ։ Լենինգրադի մարզի իշխանությունները հայտնել են Վսևոլոժսկի շրջանի Նովոսարատովկա գյուղում գտնվող Wildberries-ի պահեստում տեղի ունեցած հրդեհի մասին: Նաև հաղորդվում է, որ … Read more

Wildberries-ը սկսել է փոխհատուցել վաճառողների վնասները

«Wildberries»-ը սկսել է առաջին փոխհատուցումները վճարել վաճառողներին՝ պահեստի վրա տեղի ունեցած հարձակումից հետո։ Ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է, որ ավելի քան 88,000 վաճառողներ առաջին վճարումները կստանան արդեն այսօր։ Նա նշել է, որ «Wildberries»-ի առաքման ծառայության աշխատանքը բնականոն հուն կվերադառնա 24 ժամվա ընթացքում։

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր. Տատյանա Կիմ

Ուկրաինական ուժերը հուլիսի 22-ի գիշերը հարվածներ են հասցրել Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում։  Այս մասին հայտնել է Wildberries-ի ղեկավար Տատյանա Կիմը Telegram-ում։ Նա նշել է, որ հարվածի են ենթարկվել լոգիստիկ կենտրոնները Կրասնոդար և Նևինոմիսկ քաղաքներում, կան վիրավորներ։ Ընկերությունից հայտնել են, որ երկու կենտրոնների աշխատանքը դադարեցվել է։ Իր հերթին, Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը … Read more

Wildberries-ը և Ozon-ը վաճառողներին չեն փոխհատուցի ռազմական գործողությունների պատճառով կրած վնասները

Ռուսական հայտնի Wildberries առցանց առևտրային հարթակը հայտարարել է, որ չի փոխհատուցի վաճառողների կրած վնասները, եթե ապրանքները տուժել են ռազմական գործողությունների հետևանքով։ Ընկերությունից պարզաբանել են, որ Wildberries-ն ազատվում է պարտավորությունների չկատարման պատասխանատվությունից, եթե դա պայմանավորված է անհաղթահարելի ուժի հանգամանքներով։ Դրանց թվում են՝ 1․ երկրաշարժը, ջրհեղեղը, բնական հրդեհը, փոթորիկը և բնական այլ աղետները. 2․ ցանկացած տեսակի աղտոտող … Read more

Wildberries-ը պարզաբանում է վաճառողների միջնորդավճարների փոփոխությունների մասին

Մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ Wildberries-ի մեկնաբանություն՝ վաճառողների միջնորդավճարների մասին. «Հուլիսի 7-ից իսկապես ուժի մեջ են մտնում հարթակի վաճառողների միջնորդավճարների փոփոխությունները։ Դրանք կրում են դիֆերենցված բնույթ․ մի շարք ապրանքային կատեգորիաների համար միջնորդավճարները նույնպես կնվազեն, իսկ որոշ կատեգորիաների դեպքում կմնան անփոփոխ։ Այս մոտեցումը թույլ է տալիս հաշվի առնել առանձին ապրանքային սեգմենտների առանձնահատկությունները և ընթացիկ շուկայական իրավիճակը։ Միևնույն … Read more

Wildberries-ը վերականգնում է ՀՀ-ում արտադրված ապրանքների արտահանումն ու վաճառքը երկրից դուրս

Wildberries-ը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված և մակնշված որոշ ապրանքների Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին։ Ավելի վաղ՝ մաքսային կարգավորման նոր պահանջների ուժի մեջ մտնելու և ապրանքների ծագման հաստատման նպատակով վաճառողների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության կապակցությամբ, մատակարարումների մի մասը բախվել է լրացուցիչ ստուգումների և տեսակավորման կենտրոններում մշակման ուշացումների։ Գործընթացները կարգավորելու և հետագա ուշացումները … Read more

Wildberries-ը՝ հայ վաճառողների հետ կապված իրավիճակի մասին

Wildberries ընկերությունը մեկնաբանել է հայ վաճառողների հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ սահմանափակումները կապված են Ռուսաստանում մաքսային ձևակերպման նոր կանոնների հետ։ Ապրիլի 20-ից ուժի մեջ են մտել առանձին ապրանքատեսակների վերահսկողության փոփոխությունները, և այժմ վաճառողներից պահանջվում է ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր։ Մամուլի ծառայությունում ընդգծել են, որ ընկերությունը երկխոսություն է վարում հայ գործարարների հետ․ արդեն տեղի է ունեցել հանդիպում՝ … Read more