Համայնքային ոստիկանները Ծիածան գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդը թմրանյութ է պահում և օգտագործում։

Տեղեկությունը ստուգելու նպատակով Ծիածան մեկնած Համայնքային ոստիկանության Վաղարշապատի և Աշտարակի բաժինների ծառայողները 56-ամյա տղամարդու հյուրասենյակի սեղանին նկատել են թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ։ Ծիածան գյուղի բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 56-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է 169 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Կատարվում է նախաքննություն:

Leave a Comment