«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդերլանդներ – Live News

«Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. հոկտեմբերի 26-ից մեկնարկել է չվերթները դեպի Էյնդհովեն, Նիդերլանդներ: Երևանի և Էյնդհովենի միջև ուղիղ չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կամ բջջային հավելված:

Wizz Air-ը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը – Live News

Հոկտեմբերից Wizz Air ավիաընկերությունը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի։ Այս մասին նշված է Հայաստանում Չեխիայի դեսպանության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։ «Ավելի շատ չվերթներ Երևանի և Պրահայի միջև։ Հիանալի նորություն բոլոր նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Հայաստանի և Չեխիայի միջև։ Հոկտեմբերից Wizz Air-ը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական … Read more

«Wizz Air» ավիաընկերությունը չվերթներ կսկսի 3 նոր ուղղություններով – Live News

«Wizz Air» ավիաընկերությունը հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կբազավորի իր 3-րդ օդանավը և չվերթներ կսկսի 3 նոր ուղղություններով` Բազել-֊Շվեյցարիա, Վառնա-Բուլղարիա, Վալենսիա-Իսպանիա։

Wizz Air-ի թռիչքների արգելքի մասին լուրերը կեղծ են. Զբոսաշրջության կոմիտե – Live News

Վերջին օրերին տարածվում է սխալ տեղեկատվություն այն մասին, թե իբր Wizz Air ավիաընկերության օդանավերը տեխնիկական անսարքությունների պատճառով արգելք ունեն թռիչքներ իրականացնելու։Տեղեկացնում ենք, որ վերոգրյալ տեղեկատվությունը սուտ է և տարածվում է ընկերության հեղինակությանը հարված հասցնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։ Նշենք, որ Wizz Air ավիաընկերությունը, որպես Եվրոպայի առաջատար լոուքոսթ փոխադրողներից մեկը, Airline Ratings միջազգային … Read more

Wizz Air կգործարկի ավիաընկերությունը չվերթներ դեպի հունական Հռոդոս կղզի – Live News

«Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 7-ից գործարկելու է չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանից: Երևան-Հռոդոս-Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի: