Ի՞նչ առնչություն է ունեցել Հեյդար Ալիևը Բաքվի հայկական ջարդերի հետ

Երեկ Ադրբեջանում սգո օր էր: Հարևան երկրում հիշատակում էին խորհրդային զորքերի Բաքու մտնելու 36-ամյակը: Այդ օրը բանակի ու ցուցարարների միջև բախումների հետևանքով բազմաթիվ զոհեր եղան: Հարգելով նրանց հիշատակը, Ադրբեջանում ոչ մեկը չհիշեց, թե իրականում ինչի համար էին այդ զորքերը Բաքու բերվել ու քանի հայ էր սպանվել դրան նախորդած օրերի ընթացքում: Հայկական ջարդերը հետաքննվե՞լ էին: Թեմային՝ … Read more

Խաղաղության խորհուրդը, TRIPP-ը, ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգը. զրույց Արման Եղոյանի հետ

Արտաքին քաղաքական ոլորտում այս տարին սկսվեց ակտիվ գործընթացներով: Հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների նախագահը հրավիրել է Հայաստանի վարչապետին որպես հիմնադիր անդամ միանալու Խաղաղության խորհրդին: Անցյալ շաբաթ Հայաստանն ու ԱՄՆ-ն հաստատեցին TRIPP-ի իրականացման շրջանակը, դեկտեմբերին ստորագրվեց Հայաստան – ԵՄ գործընկերության նոր օրակարգը: Այս ողջ գործընթացների առանձնահատկությունները քննարկել ենք ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ … Read more

Հունվարի 22-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հանրապետության փողոց 83, 85, 85ա շենքեր, Սայաթ-Նովայի պողոտա 20, 22, 24, 26 շենքեր, Հյուսիսային պողոտա 3 շենք, Հին Երևանցու փողոց 2 շենք, Չարենցի փողոց 10-24 շենքեր, Ամիրյան փողոց 10, … Read more

Ֆինանսների նախարարն ամփոփել է 2025թ.-ը, նախանշել 2026-ի անելիքները

Ֆինանսական կայունությունն ապահովել է բարենպաստ միջավայր տնտեսական տպավորիչ աճի համար և հիմք է հանդիսանալու ապագա բեկումնային զարգացման համար. այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսին ասել է ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել մակրոտնտեսական զարգացումների, հարկային քաղաքականության, պետական պարտքի ու գնումների վերաբերյալ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

«Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, փոխադարձաբար նույն պայմաններով»․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և արտահանման, և ներմուծման հնարավոր պայմաններից․ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի նիստում  հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։ Ընդդիմադիր պատգամավորը երեկ նման մտահոգություն էր հայտնել։ Արթուր Խաչատրյանը նաև նկատեց՝ փաստաթուղթը իրավական պարտավորություններ չի ենթադրում, … Read more

Այս տարվա հունվարին արդեն ավելի քան 100 կրթական ծրագիր է երաշխավորվել՝ սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակում. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է սոցիալական կրեդիտից օգտվող կազմակերպությունների երաշխավորմանը: Նա տեղեկացրել է՝ համապատասխան կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը դիմում են ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով իրենց իրականացրած կրթական ծրագիրը: Այս ընթացքում շուրջ 800 ծրագիր է երաշխավորվել, որը, Ժաննա Անդրեասյանի խոսքով, շուրջ 10 անգամ ավելի է, քան նախկինում … Read more

«Մենք մեր երկրի պաշտպանունակությունը սիստեմատիկ կերպով ավելացնում ենք»․ Նիկոլ Փաշինյան

«Մենք մեր երկրի պաշտպանունակությունը սիստեմատիկ կերպով ավելացնում ենք, կարող եմ ասել, որ հաջողությամբ ենք դա իրականացնում»,- Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Արտաքին հետախուզության ծառայության զեկույցին, որտեղ նշվում էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան գրեթե անհավանական է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն և երկու երկրներում … Read more

ԱՍՀ նախարարի տեղակալը դադարեցնում է լիազորություններն այդ պաշտոնում – Live News

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի տեղակալ Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է լիազորություններն այդ պաշտոնում։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին ու նրա տեղակալներին, հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանին։ Հիշեցնենք՝ Խաչատրյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի դեկտեմբերի 22-ից։

Ուզում ենք ունենալ անարատ, որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա. վարչապետ

Պետական կառավարման համակարգում իրականացվող փոփոխությունների նպատակն է ունենալ անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա՝ «զրո կոռուպցիա» քաղաքականության շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ 2017 թվականի համեմատ 2025 թվականին պետական բյուջեի եկամտային մասը աճել է ավելի քան 130 տոկոսով։ Նա նշել է, որ 2025 թվականի … Read more

Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 13-19-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 13-19-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․◾️ Կենտրոնում՝ հունվարի 13-14-ը և 17-19-ը,◾️ Նոր Նորքում չի գերազանցել,◾️ Շենգավիթումչի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․◾️ Կենտրոնում՝ հունվարի 13-17-ը,◾️ Շենգավիթում՝ հունվարի 14-ին,◾️ Նոր Նորքում չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային … Read more