«Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել Հայաստանում ատոմակայանի նախագծի իրականացումը․ Գալուզին

«Ռոսատոմը» մտադիր է հնարավորինս շուտ իրականացնել Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագիծը: Այս մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

««Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել նախագծի իրականացումը՝ բնականաբար հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները», – նշել է Գալուզինը։

Փետրվարի 6-ին «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հանդիպեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոյանի հետ: «Ռոսատոմի» ղեկավարը զեկուցեց Հայկական ատոմակայանի (ՀԱԷԿ) շահագործման երկրորդ ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքի մասին: Քննարկվեց նաև Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցը:

Leave a Comment