Հրապարակվել է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին

Հրապարակվել է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 138-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  թեկնածու է առաջադրել Վանիկ Օհանյանին:

Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության շարունակական խորացման կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական միության հետևողական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության, տնտեսական զարգացման և պետական կառավարման համակարգի բարեփոխումների … Read more

Քննարկվել են Հայաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը՝ ընդգծելով համագործակցության ընդլայնման և խորացման նոր հնարավորություններն ու ուղղությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը, ինչպես նաև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության … Read more

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Պետրոս Ղազարյանի

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների ղեկավար-պրոդյուսեր Պետրոս Ղազարյանի։ «Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ Սաթիկ Սեյրանյանը հայցադիմումով պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Պետրոս Ղազարյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։ Սաթիկ Սեյրանյանը պահանջում է պարտավորեցնել Պետրոս Էդիկի Ղազարյանին սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում www.facebook.com … Read more

Քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությունները

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Նշվում է, որ քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությունները։ Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ժամանակ հայտարարվեց, որ Հայաստանը Միացյալ Նահանգներից 11 միլիոն դոլարի հետախուզական ԱԹՍ-ներ է ձեռք … Read more

Նախագծային աշխատանք՝ «Պոնտի» հունական համայնքի հետ համագործակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ներկա է եղել Երևանի ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների նախագծային աշխատանքների ցուցադրությանը, որը կազմակերպվել է մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ և նվիրված է ազգային փոքրամասնությունների լեզուներին: Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել «Մշակույթների հանդիպում» եռալեզու գրքի շնորհանդեսը և երեխաների նկարչական … Read more

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության … Read more

Իշխանությունը հատեց ևս մեկ կարմիր գիծ՝ քրեական հետապնդում հարուցելով Վեհափառի դեմ

ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը․ «Իշխանությունը հատեց ևս մեկ կարմիր գիծ՝ քրեական հետապնդում հարուցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ և խափանման միջոց ընտրելով երկրից բացակայելու արգելքը։ Ամեն մի կարմիր գիծ հատելով՝ այս իշխանությունը հարվածում է մեր պետությանն ու մեր ապագային։ Այս ամենը սկսվեց բանակը «մաքրելու» թեզից․ թուլացնելով ու քայքայելով բանակը՝ հնարավորություն տվեց … Read more

Արմավիրի մարզի պարեկները ապօրինի որսի դեպք են բացահայտել

Արմավիրի մարզի պարեկները փետրվարի 13-ին Շենիկ-Վանանդ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում մեքենայի տեսանելի հատվածում նկատվել են որսորդական հրացաններ և որսը՝ տարբեր տեսակի թռչուններ։Հրացանների և որսի օրինականությունը ստուգելու նպատակով մեքենան, Բերքաշատ գյուղի բնակիչ վարորդը և երեք ուղևորները ներկայացվել են Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին, իսկ «ՎԱԶ-21214»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Տղամարդիկ … Read more

Մհեր Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության … Read more