Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած

Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 50-ամյա Կարեն Ո.-ն իր վարած «Samand» մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Արզական ավտոճանապարհի Արզական բնակավայրի վարչական տարածքում՝ կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գետի ափին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո այնուհետև տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ վիճակում։

Leave a Comment