Պաշտոնական Երևանից առ այսօր արձագանք չի եղել Մյունխենում Իլհամ Ալիևի հայտարարությանը

«Պաշտոնական Երևանից առ այսօր չի եղել արձագանք Մյունխենում Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Թրամպի ուղին չի նախատեսում շարունակություն դեպի Երասխ, այլ՝ Նախիջևանով դեպի Թուրքիա»,-գրում է  քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա մասնավորապես նշում է․ «Ալիևի հայտարարության հանդեպ Երեւանի լռությունը թերեւս վերհաստատում է այն, ինչի մասին խոսել եմ նախորդ շաբաթավերջին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո, երբ նա փորձեց ներկայացնել, թե իբր Հայաստանի երկաթուղու ռուսական կառավարումն է որոշ երկրների համար խնդիրը: Դրա վերաբերյալ իմ մեկնաբանություն գրառման մեջ կարծիք հայտնեցի, որ մեծ հավանականությամբ սա ընդամենը քարոզչական հնարք է, որի նպատակը Թրամպի ուղու հարցում ևս մեկ դիվանագիտական-քաղաքական ձախողում արդարացնելն է»։

Leave a Comment