Հարգանքի տուրք՝ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի հիշատակին

Մարտի 8-ին լրացել է հայ ականավոր լեզվաբան, բառարանագիր Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը։ Օրվա առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանույշ Դվոյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ինչպես նաև ակադեմիկոսի ընտանիքի անդամներն այցելել են նրա շիրիմին և ծաղիկներ խոնարհել՝ … Read more

Գեղարդավանքից կատարված գողությունը բացահայտվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Փետրվարի 26-ին Ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ երկու օր առաջ՝ ժամը 9․15-ից մինչև 9․35-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք մտել են Կոտայքի մարզի Գողթ գյուղում գտնվող Գեղարդավանք և գանձանակից հափշտակել մոտ մեկ միլիոն դրամ: Մեկնել են Համայնքային ոստիկանության Գառնու բաժնի ծառայողները։ Պարզվել է, որ գողությունը կատարել են 56-ամյա և 55-ամյա տղամարդիկ, որոնք գանձանակի դուռը … Read more

Փետրվարին ՀՀ–ն մոտ 14,5 միլիոն դրամ է ծախսել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման վրա

Ադրբեջանի հետ իրականացվող «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում փետրվարին հանդիպում կազմակերպելու վրա Հայաստանը մոտ 14,5 միլիոն դրամ է ծախսել։ Այս մասին հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ Ինչպես հայտնի է, Հայաստանում փետրվարի 13-14-ը անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ «Փետրվարի 13-ին և 14-ին կայացած … Read more

30 միլիարդ 341 միլիոն դրամ վնասի վերականգնում՝ Գլխավոր դատախազության վարչության հսկողությամբ քննվող քրեական վարույթներով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները: Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև բնակչության … Read more

Գործատուները պարտավոր են հարգելի համարել աշխատողի՝ իրենից չկախված հանգամանքներով պայմանավորված բացակայությունը․ ԱՍՀՆ-ն՝ Մերձավոր Արևելքից վերադառնալու խնդիր ունեցողների մասին

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստան վերադառնալու խնդիր ունեցող անձանց աշխատանքային իրավունքների իրացման առնչությամբ հայտնում ենք, որ աշխատողի՝ իրենից անկախ հանգամանքներով (ֆորսմաժորային իրավիճակներով) պայմանավորված բացակայությունը չի կարող հանգեցնել նրա իրավունքների խախտմանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱՍՀ նախարարությունից: «Գործատուները պարտավոր են հարգելի համարել աշխատողի՝ իրենից չկախված հանգամանքներով պայմանավորված բացակայությունը, ինչպես նաև դիտարկել արձակուրդի երկարացման կամ … Read more

Չունենք տեղեկություններ հայերի շրջանում զոհերի կամ վիրավորների մասին․ Զարեհ Սինանյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Անդրադարձ է եղել տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, որը մտահոգիչ է Հայաստանի համար, Հայաստանի իշխանությունների համար։ Հանձնակատարը խոսել է նաև միտումներից։ Արդյո՞ք արդեն Իրանից դեպի Հայաստան հայերի հոսք կա, և ի՞նչ տեղեկություններ կան Իրանում ապրող հայերի մասին։ «Չունենք տեղեկություններ զոհերի կամ վիրավորների մասին։ Բայց վստահություն չկա, որ … Read more

Խնամի դառնալու առաջարկից մինչև մանկապարտեզի հարց. ՔՊ-ի քարոզչական այցը Արագածոտնի ու Շիրակի մարզերում

«Քաղաքացիական պայմանագրի» քարոզչական վիքենդն այս անգամ Արագածոտնի ու Շիրակի մարզերում էր։ Այս երթուղու մենյուն՝ Աշտարակի պոպոքն ու սուջուխը։ Իշխանականներն այս անգամ քարոզի են գնում Հայաստանի ինքնիշխանության խորհրդանիշ՝ քարտեզը կրծքներին, և նաև այդ կրծքանշանների մեծ պահուստով, որ Փաշինյանը խնամքով ամրացնում էր 1-91 տարեկանների հագուստին։ Խանութներում դեռ չգնված վերարկուների ու բաճկոնների վրա։ Բնակարանների վարագույրներին։ Ամեն ինչ ջերմ … Read more

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ուսանողների հետ

Մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության անդամ մի խումբ ուսանողների: Հանդիպման մեկնարկին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերութությունները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունների հետագա զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք միջոցառումները: Առանձնահատուկ անդրադարձ է կատարել տարածաշրջանային … Read more

ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում. ՀՀ դեսպանություն

ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, ում հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է: Քաղաքացիներն անվտանգ կեցավայրում են, սննդի ու դեղորայքի կարիք չունեն: Այս մասին հայտնում են Իրաքում ՀՀ դեսպանությունից: Ներկայումս ուսումնասիրվում են տեղափոխության ապահով ճանապարհները: Ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ չկան:

Երևանի Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին

Այսօր` մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները Դավթաշենի կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են տղայի դի։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է … Read more