Երևանի Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին

Այսօր` մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները Դավթաշենի կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են տղայի դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, սակայն իրավապահները աշխատում են ինքնասպանության, սպանության կամ դժբախտ դեպքի վարկածների ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Ա. Ա.-ն է։

Leave a Comment