Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել մետրոյի ստեղծման ակունքներում. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Երևանի մետրոպոլիտենի 45-ամյակը. «Երևանի մետրոպոլիտենը 45 տարեկան է։ Դեռևս 1970-ականներին երևանցիներին անհավանական էր թվում, որ Երևանի նման քաղաքը կարող է ունենալ մետրո։ Սակայն Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ այդ գաղափարը դարձավ իրականություն։ Այսօր էլ շատ զբոսաշրջիկներ զարմանում են, երբ տեսնում են, որ համեմատաբար փոքր քաղաքը ունի այսպիսի մասշտաբի ստորգետնյա տրանսպորտային համակարգ։ … Read more

Փետրվարի 28-ից մարտի 6-ը Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրի քաղաքացիներ. ԱԳՆ

Փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հարևան երկրներից՝ Վրաստան, Թուրքիա, Իրան, Ամերիկյան մայրցամաքի երկրներից՝ ԱՄՆ, Մեքսիկա, Ուրուգվայ, Եվրոպական երկրներից՝ Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Լատվիա, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Եվրասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից՝ Ավստրալիա, Բելառուս, Թուրքմենստան, Հնդկաստան, … Read more

Լոռու մարզի Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցում գտնվող՝ 77.8 քմ մակերեսով բնակարան

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի հոկտեմբերի 17-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ալավերդի համայնքի և ֆիզիկական 4 անձանց՝ 2014 թվականի փետրվարի 1-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 3-ի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության և Ալավերդի համայնքի ու ֆիզիկական 4 անձանց միջև … Read more

Ավտովթար՝ Սևան-Երևան ավտոճանապարհին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 129 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Միշա Ն․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 48-ամյա Արման Կ․-ի վարած «Shacman» մակնիշի բեռնատարի հետնամասին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի … Read more

Ինչպիսի՞ անվտանգություն են առաջարկում քաղաքական ուժերը. Հեռանկար բանավեճ

Հունիսի 7-ին Հայաստանը կընտրի նոր խորհրդարան: Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին է հայտնել քաղաքական մի քանի ուժ՝ այդ թվում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» և խորհրդարանական «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ն: Անվտանգության ու խաղաղության ի՞նչ մոդել են առաջակում այս ուժերը քաղաքացիներին: Այս թեման այս օրերին առավել ընդգծվեց Իրանի շուրջ իրադարձությունների ֆոնին: Անվտանգության ու դրան առնչվող այլ թեմաների շուրջ … Read more

Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների և դեսպանություն դիմած քաղաքացիների հետ. ԱԳՆ

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված` Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների և դեսպանություն դիմած ՀՀ քաղաքացիների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսանկա Անի Բադալյանը: «Չնայած այլ ուղղություններից չեղարկված թռիչքների` Լառնակայի օդանավակայանից Երևան/Գյումրի ուղղություններով թռիչքներն այս պահին իրականացվում են կանոնավոր կերպով։ Պաֆոսից Երևան մարտ ամսից մեկնարկող թռիչքները … Read more

Կոտայքի մարզում բախվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:40-ի սահմաններում Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում բախվել են «Nissan»-ն ու «Chevrolet»-ը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։  

Արագածոտնի մարզում 69-ամյա վարորդը «Kia Sorento»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում

Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 47 կմ հատվածում Երևանի բնակիչ 69-ամյա Մուշեղ Մ․-ն իր վարած «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, գլխիվայր շրջվել և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին և ուղևորին օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական … Read more

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. շուրջ 324 միլիոն դրամ արժեքով գույքը հանձնվել է ՀՀ-ին

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանձնելու նպատակով կնքվել է հաշտության համաձայնություն, որը 2026 թվականի մարտի 5-ին հաստատվել է դատարանի վճռով: Գլխավոր դատախազությունը 2023 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին … Read more