Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 2 (տեսանյութ)

Սկիզբը՝ այստեղ  Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը մարտի 17-ին հայտնել է «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի տարածքում հակառակորդի արկի ընկնելու մասին: «Բուշեր» ատոմակայանի տարածքում հակառակորդի արկի հարվածի մասին հաղորդագրությունների կապակցությամբ, երկրի միջուկային անվտանգության կենտրոնի հայտարարության համաձայն, բարեբախտաբար, ոչ մի նյութական և տեխնիկական վնաս և մարդկային զոհ չի գրանցվել»,-«Известия»-ի փոխանցմամբ, նշված է գերատեսչության հայտարարության մեջ: Ըստ հրապարակման, կայանը վնաս … Read more

Վարչապետի այցի օրը չարենցավանցի Գևորգ Հակոբյանն ու իր ընկերները դարձյալ մի քանի ժամ իրավապահների հետ են անցկացնել

Մինչ վարչապետն անցած շաբաթ օրը շրջում էր Չարենցավանի փողոցներում, ապա իր թիմակիցների հետ պարում այդ քաղաքի ռեստորաններից մեկում, չարենցավանցի Գևորգ Հակոբյանն ու իր երկու ընկերները դարձյալ ստիպված էին մի քանի ժամ իրավապահների հետ անցկացնել: Ընդդիմադիր հայացքներով տղամարդկանց այս անգամ էլ չհաջողվեց տեսնել Նիկոլ Փաշինյանին: «Ես էլ չեմ պատկերացնում մենք ասենք էդ հինգ հոգով կամ տասը … Read more

Որոշակի տարեթվի համագործակցել եմ ԱԱԾ-ի հետ. Արարատ Միրզոյան – Live News

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադառնալով իր՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին փաստաթղթին՝ ասաց. «Շատ որոշակի տարեթվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն ինձ որպես  կոնկրետ ոլորտում փորձագետի դիմել է օգնության համար՝ փորձագիտական  աջակցության։ Ես, լինելով ընդդիմադիր գործողություններին ակտիվ մասնակցող քաղաքացի, համարել եմ, որ սա իշխանությանների մասին չէ,  սա Հայաստանի մասին է, պետական ինստիտուտ … Read more

Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման

«Փաստինֆո»․ Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է ազատազրկման՝ 16 տարի ժամկետով։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սամվել Յուզբաշյանի նախագահությամբ, մարտի 18-ին հրապարակել է 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի՝ առանձին դաժանությամբ սպանության գործով դատավճիռը։  Նշենք, որ հանրային մեղադրողը միջնորդել էր Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել 17 տարի ժամկետով ազատազրկումը, տուժող կողմը՝ 20 տարվա … Read more

Ամփոփվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը

Մարտի 18-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի միջոցառումների կատարման առաջընթացի ներկայացման շուրջ աշխատանքային քննարկում։ Քննարկմանը մասնակցել են Ներքին գործերի, Արդարադատության, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Ռազմական ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաև հասարակական … Read more

Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում․ Լևոն Տեր-Պետրոսյան

Վերջերս իմ մտերիմ ընկերներից մեկը՝ գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանն ինձ նվիրեց 2024թ. իր կողմից կազմված «Վիլհելմ Մաթևոսյան, Վերջին էջեր» վերնագիրը կրող գիրքը, նվիրված մեծատաղանդ արվեստագետ, փիլիսոփա Վիլհելմ Մաթևոսյանի հիշատակին: Վերջինս հայտնի է XX դարի ականավոր հայ նկարիչների՝ Հակոբ Կոջոյանի, Մարտիրոս Սարյանի ու այլոց նվիրված մենագրություններով և համաշխարհային հռչակ վայելող օտարերկրյա նկարիչների մասին գրված հոդվածներով: Իմ նպատակը … Read more

Ադրբեջանի տարածքով Հայաստան կփոխադրվեն պարարտանյութ և հացահատիկ • Tribune.am

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հացահատիկ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հացահատիկը, պարարտանյութերը և այլ ապրանքներ պարբերաբար տարանցիկ կերպով տեղափոխվում են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան

Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Կասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը, քանի որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Անհամապատասխանությունների փաստն արձանագրել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները: Այսպես՝– սննդամթերքի պահեստի հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից,– … Read more

«Սեպտեմբերին պատերազմ է լինելու, չի ուշանալու». շանտա՞ժ, թե՞ «քաղաքական առաջարկ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել՝ սեպտեմբերին լինելու է պատերազմ, եթե իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններում չստանա սահմանադրական մեծամասնություն: Երևանում երեկ անցկացրած քարոզչական հանդիպումների ավարտին Փաշինյանը սպասվող սեպտեմբերյան պատերազմը որակելով «աղետաբեր», վստահեցրեց՝ այն չի ուշանալու: «Էն, որ բոլորը ասում էին՝ «պատերազմ է լինելու», ես ասում էի՝ չի լինելու, լինելու է խաղաղություն, ասում էին՝ «ի՞նչ գիտես», … Read more