Արայիկ Հարությունյանն ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին: Արայիկ Հարությունյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին, մանրամասներ ներկայացրել Վարչապետի աշխատակազմի գործառույթների ու Կառավարության գործունեության վերաբերյալ, ընդգծել, որ աշխատակազմը կապող օղակ է պետական գերատեսչությունների միջև և ապահովում է պետական կառույցների միջև արդյունավետ ու անխափան աշխատանքը: «Խորհուրդ X»-ի անդամները Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացրել … Read more

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի հանդիպման արդյունքներով մամուլի համատեղ հայտարարությունը

Մարտի 19-ին Երևանում կայացած հանդիպմանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ խորացնելու գործընկերությունը՝ ս․թ․ մայիսի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ առաջին, պատմական գագաթնաժողովին ընդառաջ, որը կհաջորդի Հայաստանում հյուրընկալվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Առաջիկա գագաթնաժողովը կնշանավորի քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական համագործակցության և ոլորտային ինտեգրման ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և … Read more

Ամփոփվել է կիբեռանվտանգության կարողությունների զարգացման ծրագրի առաջին փուլը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Թումո Լաբսում» ներկա է եղել «Հայաստանում կիբեռանվտանգության ամրապնդման գործընկերություն» ծրագրի առաջին փուլի ամփոփիչ միջոցառմանը: Թումո լաբերը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ISAA) և Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) ամփոփել են ծրագրի մեկուկես տարվա ընթացքում իրականացված աշխատանքները: Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը կարևորել է ուսանողներին լսելու և ներկայացված նախագծերին ծանոթանալու այս հնարավորությունը: Որպես … Read more

Կա Ջոզեֆ Բորելի հանրահայտ խոսքը, թե Ն․ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում

Հակոբ Բադալյան․  «Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Հայաստանը միշտ էլ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, պարզապես դա արել է թաքուն: Կրկնելու եմ իհարկե, բայց սա դարձյալ՝ ընդամենը քաղաքականապես անգրագետ սպառողի համար նախատեսված «թեզ» է, ոչ ավելի: Մի պահ ենթադրենք, որ իսկապես՝ ճանաչել են, բայց թաքուն: Ամբողջ հարցն այն է, որ անգամ այդ «թաքունը» արդեն … Read more

«CPS» ընկերությունը չի ներմուծել և չի ներմուծում վառելիք Ադրբեջանից․ հերքում

Ս․թ․ մարտի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. բացառիկ» վերտառությամբ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և բացարձակ սուտ է։ Հայտնում ենք, որ «CPS» ընկերությունը չի ներմուծել և չի ներմուծում վառելիք Ադրբեջանից։ Ընկերությունը ներմուծում է բացառապես եվրոպական արտադրության վառելիք՝ համապատասխան փաստաթղթերով, ապահովելով վաճառքը մեր լցակայաններում և գործընկերներին, լիարժեք կրելով պատասխանատվություն որակի համար։ … Read more

Վարչապետն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է տիկին Կոսի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ՀՀ–ԵՄ համագործակցության հարուստ օրակարգը, որը հետևողականորեն շարունակում է ընդլայնվել։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այսօրվա հանդիպմանը ցանկանում է լսել նաև տիկին Կոսի տպավորությունները երկկողմ գործընթացների վերաբերյալ և … Read more

Վանի առևտրի պալատը պատրաստ է սկսել աշխատանքներ Հայաստանի ուղղությամբ – Live News

Վանի առևտրի և արդյունաբերության պալատի (Van TSO) վարչության անդամ Ռեշիթ Յարենը խոսել է նահանգում զբոսաշրջային ակտիվության մասին։ Նա նշել է, որ ավանդաբար Ռամազանի և Նովրուզի տոների նախօրեին իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք է լինում։ Այս տարի, սակայն, պատերազմական իրավիճակի պատճառով իրանցի զբոսաշրջիկների շարժը գրեթե զրոյական է։ Յարենը անդրադարձել է նաև «Զանգեզուրի ճանապարհի» թեմայի զբոսաշրջության տեսանկյունից. «Ինչպես … Read more

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել են պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված ոստիկանության բացատրական աշխատանքները շարունակվում են։ Մարտի 10-ին Կոտայքի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Հրազդանի Կաքավաձոր թաղամասում։ Նշված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ողորկափող հրացան, երկու ատրճանակ, մոտ 600 փամփուշտ և զինամթերք։ Մարտի 13-ին Շիրակի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում … Read more

Ես Հայ Եկեղեցու եպիսկոպոս եմ, որին պատրաստ եմ ծառայել մինչև վերջին շունչս. Վահան Սրբազան

Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն այս օրերին բուժման նպատակով մեկնել է ԱՄՆ։ Նա արձագանքելով մամուլում տարածվող լուրերին՝ հայտարարություն է տարածել։ Սրբազանը շնորհակալություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին իր հայրական օրհնության համար, որ թույլ տվեց բուժման նպատակով արտերկիր մեկնել։ «Մենք մեր ազգի և մեր Եկեղեցու համար խորը փորձության ժամանակաշրջանում են գտնվում: Մայր Աթոռի և աշխարհիկ իշխանությունների … Read more

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուտեր-Պելցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային, էներգետիկ ոլորտներում ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր և հետագա փոխգործակցության հնարավոր նոր … Read more