
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադառնալով իր՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին փաստաթղթին՝ ասաց. «Շատ որոշակի տարեթվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն ինձ որպես կոնկրետ ոլորտում փորձագետի դիմել է օգնության համար՝ փորձագիտական աջակցության։ Ես, լինելով ընդդիմադիր գործողություններին ակտիվ մասնակցող քաղաքացի, համարել եմ, որ սա իշխանությանների մասին չէ, սա Հայաստանի մասին է, պետական ինստիտուտ է, հարցն էլ, որտեղ իմ աջակցություն են խնդրում, բավականին ծանրակշիռ հարց է, համաձայնվել եմ այդ հարցում իրենց որպես փորձագետ օգտակար լինել։ Կարճ ժամանակ անց՝ համագործակցությունն ավարտվել է»։