ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից․ Մասադիկով

ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին դաշնակից են համարում, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։ «Հայաստանը սկզբից ի վեր եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ-պետություն՝ արժանի ներդրում ունենալով կոլեկտիվ ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են այս երկիրը դիտարկել որպես կազմակերպության դաշնակից», – ասել է Մասադիկովը։ Նա հիշեցրել է, որ անդամ պետությունների … Read more

ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի պրոֆեսորների հետ՝ պաշտպանության նախարարությանը մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին ծանոթանալու նպատակով։ Այս մասին Պապիկյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում՝ հրապարակելով հանդիպումից տեսանյութ։

Բաքվի նոր ուղերձները․ ի՞նչ է ուզում Ալիևը. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

Այս շաբաթ Բաքվից հնչած հայտարարությունները կրկին սրեցին արդեն ծանոթ թեմաները՝ Թրիփփ, Զանգեզուրի միջանցք, Հայաստանի էներգետիկ անվտանգություն։ Իլհամ Ալիևը Նախիջևանում ոչ միայն խոսեց Հայաստանի տարածքով նախատեսվող ենթակառուցվածքների մասին, այլև կրկին Թրիփփը ներկայացրեց Զանգեզուրի միջանցք ձևակերպմամբ՝ այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը բազմիցս հստակեցրել է՝ խոսքը ճանապարհի, ոչ թե միջանցքի մասին է։ Թեմային անդրադարձ կատարվել «SHANTNEWS»-ի տաղավարում:

Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. վնասվել են ավտոմեքենաներ

Օգոստոսի 14-ին՝ ժամը 20։46-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում փլուզվել են շինարարական կառուցատարրերն, ընկել երթևեկելի հատված և մայթին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբեր։ Ըստ նախնական տվյալների՝ տուժած անձինք չկան․ վնասվել է 4 ավտոմեքենա։

Ինչո՞ւ են Թուրքիայի իշխանությունները արգելում Ստամբուլում ապրող հայաստանցի երեխաներին հայկական դպրոցներ հաճախել

Թուրքիայում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զավակները այսուհետ Ստամբուլի հայկական դպրոցներում սովորելու իրավունք չեն ունենա: Համապատասխան որոշումը կայացրել է Թուրքիայի կրթության նախարարությունը: Ի՞նչ հետևանքներ կունենա այս որոշումը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Անցած շաբաթ Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ էին իրականացրել Ստամբուլի հայկական բոլոր դպրոցներում և վարժարաններում: Այդ ստուգումներից հետո տեղեկացրել էին դպրոցների ու վարժարանների տնօրեններին, … Read more

Իշխանություն-ընդդիմություն հակադարձումները շարունակվում են, «Ուժեղ Հայաստանը» ներողություն չխնդրեց

Իշխանությունն այսօր շարունակում էր ներողություն ակնկալել «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Էդգար Ղազարյանից։ Ընդդիմադիր պատգամավորը հայտարարում էր՝ իշխանության ցանկությունը կատարելու համար չի եկել Ազգային ժողով ու լռում, իսկ նրա խմբակցությունը հղում էր անում օրենքին, ըստ էության հասկացնելով, որ ներողություն չի լինելու: Երեկվանից խորհրդարանի գլխավոր հերոսը Էդգար Ղազարյանն է, որի հայտարարության շուրջ երկու օր է՝ պտտվում են իշխանություն-ընդդիմություն … Read more

Հայաստանն ու Ուկրաինան կարևորել են երկկողմ կապերի հետագա ամրապնդումը

14 Օգոստոսի, 2026 Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր. մասնավորապես անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին: Երկուստեք արձանագրվել է … Read more

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են խուլիգանություն կատարած անձին

Օգոստոսի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ են կրակել ու հեռացել։ Փաստի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գազային ատրճանակով 4 … Read more

Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.Խաչատուր Պողոսյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար»,-ասվում է հրամանագրում:

ԱԺ-ն քննարկեց հանձնաժողովի նախագահի երկրորդ ընդդիմադիր թեկնածուի հարցը

Ազգային ժողովի պատգամավորներն ավարտեցին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համար առաջադրված թեկնածուի հարցի քննարկումը և անցան արդեն ընդդիմությանը հասանելիք մյուս հանձնաժողովի՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի համար առաջադրված թեկնածուի հարցի քննարկմանը։ Այս հանձնաժողովը նախագահելու համար ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրեց Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։ Ղազինյանը հանդես եկավ հիմնական ելույթով, որտեղ գլխավորապես անդրադարձավ էներգետիկ ոլորտին։ «Անգամ … Read more