ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից․ Մասադիկով

ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին դաշնակից են համարում, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Հայաստանը սկզբից ի վեր եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ-պետություն՝ արժանի ներդրում ունենալով կոլեկտիվ ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են այս երկիրը դիտարկել որպես կազմակերպության դաշնակից», – ասել է Մասադիկովը։

Նա հիշեցրել է, որ անդամ պետությունների ղեկավարության ներկայացուցիչները բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ Երևանի հետ քննարկելու բոլոր հարցերը առանց բացառության, որոնք կապված են համատեղ աշխատանքներին հայկական կողմի լիարժեք մասնակցության վերականգնման հետ։

Leave a Comment