Քննարկվել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանը վերաբերող հարցեր
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները ժամկետային զինծառայող սերժանտների, բանակային դիրքերի ավագների հետ: Օրակարգում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանը, բանակ թափանցող արատավոր բարքերն արմատախիլ անելուն ուղղված աշխատանքներին վերաբերող հարցերն են։