Թուրքիայում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զավակները այսուհետ Ստամբուլի հայկական դպրոցներում սովորելու իրավունք չեն ունենա: Համապատասխան որոշումը կայացրել է Թուրքիայի կրթության նախարարությունը: Ի՞նչ հետևանքներ կունենա այս որոշումը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը:
«Անցած շաբաթ Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ էին իրականացրել Ստամբուլի հայկական բոլոր դպրոցներում և վարժարաններում: Այդ ստուգումներից հետո տեղեկացրել էին դպրոցների ու վարժարանների տնօրեններին, որ այսուհետ Հայաստանի քաղաքացիների զավակները Ստամբուլի հայկական դպրոցներում սովորելու իրավունք չեն ունենա: Եվ եթե ցանկանում են շարունակել ուսումը պետք է տեղափոխվեն սովորական, հանրակրթական, թուքական, թուրքալեզու դպրոցներ: «Ակօս» հայկական թեթի տեղեկությունների համաձայն, այդ տեսուչները եկել էին մինչ հայկական դպրոցներն ավարտած, Հայաստանի քաղաքացիների զավակների ցուցակներով և պահանջում էին տնօրեններից տեղեկություն հատկացնել իրենց այն մասին, թե որտե՞ղ են հիմա այդ հայ պատանիները և ինչո՞վ են զբաղվում: Այս որոշումը կտարածվի Հայաստանի մոտ 300 քաղաքացի երեխաների վրա: Նրանց մի մասը թուրքերեն չգիտի, այսինքն՝ փաստորեն կզրկվեն ուսում ստանալու հնարավորությունից»,-ասել է Երկանյանը:
Մոտ 10 տարի առաջ կրկին վիճելի իրավիճակ էր հայաստանցի երեխաների կրթվելու իրավունքի շուրջ: Բայց այդ ժամանակ, կարծես, ինչ-որ փոխզիջումային լուծում գտնվեց: Ինչպե՞ս են պատրաստվում արձագանքել այս որոշմանը Պոլսի հայ համայնքի ղեկավարները: Իրականում ինչի՞ համար են այս քայլին գնացել Թուրքիայի իշխանություները:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: