Այս կիրակի Մայր Տաճարում պատարագ կմատուցի Հայր Հովհաննեսը – Live News

Այս կիրակի Մայր Տաճարում պատարագ կմատուցի «Իզմիրլյան» ԲԿ-ի հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։ «Սիրելի՛ ընկերներ, կամոքն Ամենակալ Աստծո, սույն թվականի փետրվարի 8-ին, Մայր Տաճարում մատուցելու եմ Սուրբ եւ Անմահ Պատարագ: Հրավիրում եմ ամենքիդ միասին աղոթելու մեր եկեղեցու անսասանության և մեր երկրի խաղաղության համար: Սուրբ Պատարագի սկիզբը՝ 11:00»,- նշել է Հայր Սուրբը։

Սաստե՛ք ձեր ծառայակից մյուս զինվորականներին, ովքեր փորձում են տիրադավերից ավելի տիրադավ և եկեղեցադավ լինել. Հովհաննես աբեղա

Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանի ֆեյսբուքյան գրառումը Արդեն մի քանի օր է, ինչ լուրեր եմ ստանում, որ ՀՀ Զինված Ուժերում ծառայող մեր գնդերեց եղբայրներին տարբեր ձևերով և մեթոդներով փորձում են ներքաշել այս ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման և օրակարգի մեջ: Որպես նախկին գնդերեց, ով երկար տարիներ իր հոգևոր ծառայությունն է իրականացրել և Արցախում … Read more

Կեղծ բարենորոգիչը սկսում է ուրիշներից՝ մեղադրելով, պիտակավորելով, հրապարակային դատելով. Հովհաննես աբեղա Թորգոմյան

Կեղծ «բարենորոգություն» անվան տակ Եկեղեցին քանդվում է «փրկելու» անունով 20-րդ դարը ոչ միայն պատերազմների և գաղափարախոսությունների դար էր, այլ նաև մեծ հոգևոր փորձության շրջան։ Եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է հայ ազգի խիղճը, հանկարծ հայտնվեց ոչ միայն արտաքին ճնշումների տակ, այլ՝ առավել վտանգավորը՝ ներքին ապստամբության։ Եվ այդ ապստամբությունը շատ հաճախ կրում էր «բարենորոգման» դիմակ։ Բայց … Read more

Մեր այս խառնակ ու տագնապալի ժամանակներում առավել քան կարևոր է Սուրբ Աբգարի հավատի խիզախությունն ունենալ․ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյան

Այսօր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության տոնի առիթով, Շիրակի թեմի Առաջնորդանիստ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, հանդիսապետությամբ Գուգարաց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և աղոթական ներկայությամբ Շիրակի, Արագածոտնի, Արթիկի, Գուգարաց թեմերի հոգևոր սպասավորների ու վանականների, մատուցվեց Սուրբ և … Read more