«Ես համարում եմ, որ ինձնից լավ ոչ ոք չի կարող երկիրն այս վիճակից հանել»․ Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքը դեռեւս վերջնական որոշում չունի՝ առաջիկա ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասով․ այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա կրկնեց՝ երկրում ստեղծված իրավիճակը շատ բարենպաստ է նախընտրական խոշոր բլոկներ ձևավորելու համար։ Ասաց, որ ի տարբերություն նախկինի, երբ ընտրություններին մասնակցել է 25 քաղաքական ուժ եւ դաշինք, հիմա հնարավորություն կա, որ մասնակցեն 8-10 դաշինք․ … Read more

«Կան կազմակերպություններ, որոնք դիտորդի շապիկի տակ քաղաքականությամբ են զբաղվում»․ ՔՊ-ն ԸՕ-ում դիտորդական կազմակերպությունների գործունեության կարգն է փոխում

«Կան կազմակերպություններ, որոնք դիտորդի շապիկի տակ քաղաքականությամբ են զբաղվում»,- խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ ներկայացնելով իր եւ ՔՊ-ական այլ պատգամավորների նախաձեռնությունը՝ ԸՕ-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։ Հարցը կքննարկվի հրատապ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմում։ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ որպեսզի քաղաքական ուժերի հետ համաձայնությունների դաշտ չմտնեն դիտորդական առաքելությունները, հնարավո՞ր է … Read more

ՀՅԴ-ն առաջնահերթ կբանակցի «Հայաստան» դաշինքի հետ – Live News

«ՀՅԴ-ը դաշինքով կմասնակցի 2026-ի ընտրությանը, առաջնահերթ կբանակցենք «Հայաստան» դաշինքի հետ»,-հրավիրված ասուլիսին հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով ՀՅԴ 29-րդ Գերագույն ժողովի հայտարարությունը։ «ՀՅԴ Գերագույն ժողովը որոշեց մասնակցել 2026 թվականի ԱԺ ընտրություններին՝ նախապատվություն տալով դաշինքային ձևաչափի։ Լիազորել ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ին՝ վարել ակտիվ նախընտրական բանակցություններ՝ հավանական դաշինքի ձևաչափի վերաբերյալ, ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարությունն ու մոտեցումների … Read more