Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 20-ին մարզի բնակիչ Հ․Տ․-ն ընկերոջ՝ Ս․Կ․-ի հետ խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց  գործողությունները, ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով, ապա նաև կտրող-ծակող գործիքով հարվածներ են հասցրել անչափահաս Ռ․Գ․-ի մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ … Read more

ՌԴ փոխարտգործնախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը Մոսկվայում հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ: «Կարծիքների կառուցողական փոխանակում է տեղի ունեցել միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,- ընդգծել են Ռուսաստանի ԱԳՆ-ից: Ավելի վաղ Մուստաֆաևը նշել էր, որ Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում գլխավոր խնդիրը նախորդ տարվա դեկտեմբերյան ողբերգության … Read more

Թուրքիայում հակաահաբեկչական գործողություն է իրականացվել՝ կանխելու Սուրբ Ծննդյան միջոցառումների ընթացքում հարձակումները

Թուրքիայի իրավապահ մարմիններն իրականացրել են լայնածավալ հակաահաբեկչական գործողություն՝ կանխելու Սուրբ Ծննդյան և Նոր տարվա միջոցառումների ընթացքում հնարավոր հարձակումները։ Այդ մասին հայտնել է Ստամբուլի դատախազությունը: Կառույցի համաձյան՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 115 անդամ է ձերբակալվել: Նրանք ծրագրել են հարձակումներ իրականացնել Թուրքիայի ոչ մուսուլման բնակչության շրջանում՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի տոնական միջոցառումների ընթացքում։ Գործողության … Read more

Էրդողանն արձագանքել է Նեթանյահուի հայտարարությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատասխանել է Բենիամին Նեթանյահուի ուղերձին: Դեկտեմբերի 22-ին Հունաստանի և Կիպրոսի առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ երեք երկրներն ի վիճակի են պաշտպանել իրենց, և կոչ է արել «նրանց, որոնք երազում են կայսրությունները վերականգնելու և երեք երկրները վերահսկելու մասին, մոռանան դա»: «Լինի դա Արևելյան Միջերկրական … Read more

Սարսափելի կլիներ, եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ սկսվեր. Ռուբիոն ամփոփել է Թրամփի վարչակազմի նվաճումները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության նվաճումները՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը ութ պատերազմ է ավարտել: Ռուբիոն անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանին: «Սարսափելի կլիներ, եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ սկսվեր: Բայց մենք դա կարգավորեցինք»,- նշել է Ռուբիոն: Այլ կարգավորված հակամարտությունների շարքում ԱՄՆ պետքարտուղարը հիշատակել է Հնդկաստան-Պակիստան, … Read more

Վրաստանի և Թուրքիայի ՆԳ նախարարները քննարկել են համագործակցության խորացումը

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն պաշտոնական այցով մեկնել է Ստամբուլ, երկկողմ հանդիպում ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայի հետ: Կողմերը քննարկել են իրավապահ ոլորտում ընթացիկ գործընկերությունը, դրա խորացման հեռանկարներն ու համագործակցության գերակա ուղղությունները: Երլիքայան շնորհակալություն է հայտնել Գելաձեին՝ Վրաստանի տարածքում թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռի վթարի ժամանակ ցուցաբերած աջակցության և օպերատիվ … Read more

SOCAR-ը Թուրքիայում 225 մլն դոլարով էլեկտրակայան է գնել

Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը թուրքական «Գամա Էներջի» ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել Թուրքիայում 870 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանի առքուվաճառքի մասին:  Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Բաքվում ադրբեջանա-թուրքական երկրորդ ներդրումային համաժողովի շրջանակում:  Փաստաթղթի համաձայն՝ էլեկտրակայանի մասնաբաժնի 100 %-ը պատկանում է SOCAR-ին։ Գործարքի արժեքը կազմում է 225 մլն դոլար։   Նշվում է, որ այդ ներդրումը … Read more

Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ. թուրքական մամուլ

Թուրքական մամուլը հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում թուրքական կողմում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Մասնավորապես, «Ալիջան» սահմանային անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական միջոցառումներ: Նշվում է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Ալիջանի ճանապարհի լրացուցիչ շինարարություն, որը կբարելավի կապը Իգդիրի ուղղությամբ և կմեծացնի տարածաշրջանային առևտրի ու լոգիստիկ հնարավորությունները։ Տեղում … Read more

Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել

Թուրքիայի Մեծ Ազգային ժողովում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները բախվել են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ՝ երկրի 2026 թվականի բյուջեի քննարկման նիստի ժամանակ՝ հաղորդում է «Հուրիեթը»։ Ըստ պարբերականի՝ պատգամավորների միջև լարվածությունն ու բանավեճը վերածվել են զանգվածային ծեծկռտուքի։ Այն դադարեցվել է միայն այլ պատգամավորների միջամտությունից հետո։ 2026 թ. բյուջեի նախագիծն, այնուամենայնիվ, ընդունվել … Read more

ՌԴ-ն «Թրիփին» միանալու ճանապարհ է փնտրում. փորձագետները սպասելի էին համարում Մոսկվայի արձագանքը

Իրանի Իսլամական Հանրապետությունից հակասական դիրքորոշումներ են հնչում Թրիփ ուղու մասին: Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը այն նույնականացրել էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հետ:   Մինչ այդ էլ արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ միջանցքի հարցը լիովին փակվել է, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո: … Read more