Իրանը լուրջ հետևանքների կբախվի, եթե շարունակի միջուկային ծրագիր մշակել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանը լուրջ հետևանքների կբախվի, եթե շարունակի միջուկային ծրագիր մշակել։  «Իրանը, հնարավոր է, իրեն ճիշտ չի պահում։ Դա դեռ հաստատված չէ, բայց եթե հաստատվի, նրանք գիտեն հետևանքների մասին»,- ասել է Թրամփը: Թրամփը հավելել է, որ արդյունքը կլինի «ավելի … Read more

Իրանի Կենտրոնական բանկի նախագահը ռիալի արժեզրկման ֆոնին հրաժարական է ներկայացրել

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել ազգային արժույթի փոխարժեքի լուրջ կտրուկ անկման և Թեհրանում ու այլ քաղաքներում բողոքի ակցիաների ֆոնին: Իրանական արժույթը կիրակի օրն ընկել է մեկ դոլարի դիմաց մինչև 1,42 մլն ռիալ: Երկուշաբթի օրն այն վաճառվել է մեկ դոլարի դիմաց 1,38 միլիոնով: Նախագահ Մասուդ Փեզեշքիանի կարգադրությամբ ԿԲ-ում հրատապ … Read more

Ես բառացիորեն կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մեկ օրում. Թրամփ

Վլադիմիր Պուտինը զարմացել է, թե ինչպես եմ կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ: «Ես չեմ կարողանում հավատալ, որ դուք կարգավորել եք այդ պատերազմը, քանի որ ես 10 տարի փորձել եմ դա անել՝ ասաց Պուտինը: Իսկ ես բառացիորեն կարգավորել եմ այն … Read more

2026-ից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների համար պարտադիր կլինի առողջապահական ապահովագրությունը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է․ 2026 թվականի հունվարի 1-ից, համաձայն «Զբոսաշրջության մասին» Վրաստանի օրենքի, Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը։   Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով, կազմված՝ վրացերեն կամ անգլերեն։ … Read more

Իրանը վերահաստատել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսությունը զարգացնելու պատրաստակամությունը

Իրանը վերահաստատել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսությունը զարգացնելու պատրաստակամությունը: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Երևանի հետ ազգային շահերի հիման վրա: Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրելու ցանկության մասին՝ Բաղաեին ընդգծել է. Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի վրա։ … Read more

Բայրամովը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին՝ տարանցման սակագների հարցը օպերատիվ լուծելու համար

Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Ջեյհուն Բայրամովն ու Մակա Բոճորիշվիլին քննարկել են երկրների միջև բարեկամական և ռազմավարական գործընկերային հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները:  Ընդգծվել է, որ բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև կայացած ինտենսիվ այցերը նպաստել են հարաբերությունների հետագա ամրապնդմանը:  Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանը՝ … Read more

Ի հայտ են գալիս ռուս-ուկրաինական հակամարտությանը Ադրբեջանի քաղաքացիների մասնակցության փաստեր

Վերջին շրջանում ի հայտ են գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողություններին, ինչպես նաև այլ զինված հակամարտություններին Ադրբեջանի քաղաքացիների մասնակցության փաստեր՝ հայտարարել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից: Գերատեսչությունից հիշեցրել են, որ վարձկանությունը, այսինքն՝ քաղաքացի չհանդիսանալու դեպքում նյութական վարձատրություն ստանալու նպատակով ռազմական հակամարտությանը կամ գործողություններին մասնակցելը համարվում է հանցագործություն, որի համար նախատեսված է պատիժ՝ 8-20 … Read more

Թուրքիայում երեք ոստիկան է զոհվել հակաահաբեկչական գործողության ընթացքում. Երլիքայա

Թուրքիայում երեք ոստիկան զոհվել է, 8 ոստիկան և անվտանգության 1 աշխատակից՝ վիրավորվել «Իսլամական պետություն» խմբավորման անդամների դեմ գործողության ընթացքում՝ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Ելիքայան: Նրա խոսքով՝ ոչնչացվել է 6 ահաբեկիչ, որոնք բոլորը Թուրքիայի քաղաքացի են եղել։  Գործողությունն իրականացվել է Յալովա քաղաքից ոչ հեռու գտնվող տանը, որտեղ, ենթադրաբար, թաքնվել են «Իսլամական … Read more

Հայաստանն ապաշրջափակվում է. Արարատ Միրզոյան

Հայաստանն ապաշրջափակվում է, «Թրիփի» շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում ամերիկյան կողմի հետ, մյուս տարի կսկսվի շինարարությունը: «Թրիփով» Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփելով 2025 թվականի արտաքին քաղաքական օրակարգը: «Խաղաղությունը հաստատված է, համագործակցության դրսևորումները կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք ամբողջությամբ … Read more

Սպասվում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ ղազախական կողմի վերջնական զեկույցը

Ղազախստանը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի պահանջներին համապատասխան հրապարակել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»  ընկերությանը պատկանող Embraer ուղևորատար ինքնաթիռի կործանման վերաբերյալ միջանկյալ զեկույցը: Դրա համաձայն՝ հետաքննությունը հայտնաբերել է զենքի մաս կազմող կողմնակի մետաղական առարկաներ, որոնք ինքնաթիռը վնասած պայթուցիկ սարքի բեկորներ են: Միջանկյալ զեկույցում չի նշվել այդ զենքի համակարգի մոդելը: Ադրբեջանական … Read more