Հայաստանից չվերթներ են իրականացնում ավելի քան 40 ավիաընկերություններ դեպի աշխարհի 70 քաղաքներ

Լիանա Խաչատուրյանը և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը զրուցել են նոր բացված ուղիղ չվերթների, մեր երկիր զբոսաշրջիկների այցելությունների, Ամանորին ընդառաջ հյուրանոցների արժեքների մասին:  

Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 20-ին մարզի բնակիչ Հ․Տ․-ն ընկերոջ՝ Ս․Կ․-ի հետ խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց  գործողությունները, ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով, ապա նաև կտրող-ծակող գործիքով հարվածներ են հասցրել անչափահաս Ռ․Գ․-ի մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ … Read more

Արմեն Գրիգորյանը և ռումինացի սենատորը անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին

Նոյեմբերի 25-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակությանը։   ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով երկկողմ փոխայցելությունների կարևորությունը, ինչպես նաև Հայաստան–Ռումինիա բազմաոլորտ համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը։   Իր հերթին, հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար … Read more

«Կարևորում ենք առողջ ապրելակերպի քարոզումը դպրոցականների շրջանում»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցների հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու առիթով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման, այս դեպքում՝ լող մարզաձևի մասսայականացմանը, միտված մրցաշարի անցկացումը: … Read more

Լուրեր 10:00 | ԵՄ պատվիրակությունը ծանոթացել է Սյունիքում իրականացվող ծրագրերի ընթացքին | 03.11.2025

Լուրեր 10:00 | ԵՄ պատվիրակությունը ծանոթացել է Սյունիքում իրականացվող ծրագրերի ընթացքին | 03.11.2025

Մեկնարկել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի» 4-րդ փուլը

«Իմ քայլը» հիմնադրամը ուրախությամբ հայտնում է, որ մեկնարկել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի» 4-րդ փուլը։ Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից: «Ծրագրի նպատակն է նպաստել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, հաշմանդամության կարգ ձեռք բերած, ՀՀ մարզերում բնակվող մասնակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը՝ վերականգնելով աշխատելու մոտիվացիան և բացահայտելով մասնագիտական ներուժը։ Միջազգային փորձը վկայում է, որ … Read more

Իմ թեզի թեման հաստատվեց առաջին տարվա առաջին կիսամյակի առաջին շաբաթվա ընթացքում․ Աննա Հակոբյան

Պեկինում իրադարձություններն ավելի արագ զարգացան, քան կարելի էր սպասել։ Այս մասին հայտնում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։   «Ըստ Beijing Normal University-ի «School of Philosophy»-ի երկամյա մագիստրոսական ծրագրի ակադեմիական ժամանակացույցի` երկրորդ տարվա աշնանային կիսամյակին հաստատվում է գիտական թեզի թեման, թեզի առաջարկի պաշտպանությունը տեղի է ունենում դեկտեմբերին, ապրիլին թեզը ներկայացվում է պաշտպանության, վերջնական … Read more

Արմեն Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին:   Արմեն Գրիգորյանը շնորհավորել է տիկին Քոուլին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման:   … Read more

Մերձավանում կրակոցներ են հնչել. մահացածներից մեկը Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն է

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանությունը:   Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ … Read more

ՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Բաքվում կայանալիք Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունը ս․թ․ սեպտեմբերի 19-21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից: Դիտումների քանակ8