Լոնդոնը Վրաստանին կոչ է արել խոչընդոտել «ստվերային նավատորմի» միջոցով ռուսական նավթի մատակարարմանը

Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել ակտիվորեն խոչընդոտել այսպես կոչված «ստվերային նավատորմի» միջոցով ռուսական նավթի մատակարարմանը: Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտարարել են, որ նման սխեմաներն օգտագործվում են պատժամիջոցները շրջանցելու նպատակով և ռիսկեր են ստեղծում ծովային անվտանգության և շրջակա միջավայրի համար: Նշվում է նաև ռուսական նավթից Վրաստանի կախվածությունը նվազեցնելու և էներգառեսուրսների աղբյուրները դիվերսիֆիկացնելու … Read more

Բայրամովը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ: Բանակցություններին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում Բայրամովը հայտարարել է, որ գործընկերոջը ծանոթացրել է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին, ինչպես նաև Վաշինգտոնի հետ համատեղ հռչակագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների և հետագա … Read more

Վաշինգտոնը պատրաստ է շարունակել գործակցությունը Ադրբեջանի հետ

Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը անցկացրել են ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման գծով աշխատանքային խմբի առաջին նիստը: Ադրբեջանի ԱԳՆ տվյալով՝ քննարկվել են օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները, երկրների միջև գործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարը: Անդրադարձ է եղել էներգետիկայի, առևտրի և տարանցման, տարածաշրջանային փոխկապակցվածության, տնտեսական ներդրումների, պաշտպանության, անվտանգության և ահաբեկչության … Read more

Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը

Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայության ղեկավար Իրակլի Բերան և Թբիլիսիում Ադրբեջանի դեսպան Ֆեյգ Գուլիևը քննարկել են երկու երկրի սահմանին նոր՝ «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ այն անհրաժեշտ է տարածաշրջանում տարանցիկ ներուժի իրացման համար։ Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանը հատելիս մաքսային ընթացակարգերի պարզեցման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում … Read more

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման աշխատանքը

Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանն անցկացրել են ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման աշխատանքային խմբի առաջին նիստը: Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ադրբեջանական կողմից աշխատանքային խումբը գլխավորել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը, ամերիկյան կողմից՝ պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը: Քննարկվել են օգոստոսի 8-ին վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ստորագրված հուշագրով սահմանված առաջնահերթ ոլորտներում երկկողմ … Read more

Ադրբեջանը երկաթուղով Հայաստան 22 վագոն նավթամթերք կարտահանի. APA

Ադրբեջանական պետական APA գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին համապատասխան՝ սկսվել է Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան նավթամթերքի արտահանումը: Համաձայնությունը ձեռք է բերվել նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ: Գործակալության տվյալով՝ երկաթուղով Հայաստան կուղարկվի SOCAR-ի «ԱԻ»-95 մակնիշի 22 վագոն բենզին: Վրաստանից արձագանքել են տեղեկությանը: Կառավարության … Read more

Պուտինն ու Էրդողանն Թուրքմենստանում չեն քննարկել С-400 զենիթահրթիռային համալիրների հարցը. Պեսկով

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանն Թուրքմենստանում կայացած հանդիպման ժամանակ չեն քննարկել С-400 զենիթահրթիռային համալիրների հարցը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այդ թեման օրակարգում չի եղել»,- ասել է Կրեմլի խոսնակը: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը գրել էր, որ բանակցություններում քննարկվել է Անկարայի կողմից С -400-ների վերադարձը Ռուսաստանին, … Read more

Սկսվել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը. APA

Ադրբեջանական պետական APA գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին համապատասխան՝ սկսվել է Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան նավթամթերքի արտահանումը: Համաձայնությունը ձեռք է բերվել նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ: Գործակալության տվյալով՝ երկաթուղով Հայաստան կուղարկվի SOCAR-ի «ԱԻ»-95 մակնիշի 22 վագոն բենզին: Վրաստանից արձագանքել են տեղեկությանը: … Read more

Էրդողանը Պուտինի հետ քննարկել է С-400 համակարգերի վերադարձը՝ F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Bloomberg

Թուրքիան ձգտում է վերադարձնել գրեթե 10 տարի առաջ Ռուսաստանից ձեռք բերած С-400 համակարգերը՝ ԱՄՆ-ի բարեհաճությունը շահելու և F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու նպատակով: Այդ մասին գրել է Bloomberg-ը։  Գործակալության տվյալով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այդ հարցը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վաշինգտոնը տևական ժամանակ է՝ պնդում է, որ Անկարան հրաժարվի այդ … Read more

Վրաստանը լուծարում է Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն լուծարելու վերաբերյալ: Բյուրոն ստեղծվել է 2022 թվականի վերջին: Նման մարմնի ձևավորումը Եվրամիության առաջարկություններից մեկն էր՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Օրենքի օգտին քվեարկել է խորհրդարանի 77 անդամ: Նախագահ Միխեիլ Կավելաշվիլու ստորագրելուց հետո Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն իր գործունեությունը կդադարեցնի … Read more