ՌԴ-ն «Թրիփին» միանալու ճանապարհ է փնտրում. փորձագետները սպասելի էին համարում Մոսկվայի արձագանքը


Իրանի Իսլամական Հանրապետությունից հակասական դիրքորոշումներ են հնչում Թրիփ ուղու մասին: Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը այն նույնականացրել էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հետ:


 


Մինչ այդ էլ արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ միջանցքի հարցը լիովին փակվել է, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո:


 


Ուշագրավ է, որ Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությանը զուգահեռ, Մոսկվայից ևս տեսակետներ էին հնչում Թրիփ ուղու վերաբերյալ։ Սակայն, ի տարբերություն Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականի, Մոսկվան ուղիղ հայտարարությամբ դեմ չի արտահայտվում, բայց ընդգծում է՝ առանց Ռուսաստանի մասնակցության գործընկերները չեն կարող գործարկել «Թրամփի ուղին»:


 


Փորձագետները նշում են՝ թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը գիտակցում են՝ Թրիփը փոխում է տարածաշրջանում երկրների դերակատարումը:


 


Մոսկվան ճանապարհներ է որոնում այդ ենթակառուցվածքներին միանալու համար։


 


Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

Leave a Comment