Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 20-ին մարզի բնակիչ Հ․Տ․-ն ընկերոջ՝ Ս․Կ․-ի հետ խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց  գործողությունները, ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով, ապա նաև կտրող-ծակող գործիքով հարվածներ են հասցրել անչափահաս Ռ․Գ․-ի մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ … Read more

Երբ խոսվում է 2023-ին ԼՂ-ում իշխանափոխությունից ու դրան հաջորդած էթնիկ զտումից, պետք է հիշել նաև կոնտեքստը. Ռուբինյան

Երբ խոսվում է  2023 թվականին Ղարաբաղում իշխանափոխությունից ու դրան հաջորդած էթնիկ զտումից, պետք է հիշել նաև կոնտեքստը: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ պատախանելով ընդդիմադիրների մեղադրանքներին:  Նա մի հատված ընթերցեց Հայ հեղափոխական դաշնակցության՝ 2022 թվականի հայտնի 004 շրջաբերականից:  «Դե, հիշում եք այն՝ բազմաթիվ անգամ հնչեցված հատվածները, ըստ որի՝ … Read more

ԼՂ-ից բռնի տեղահանվածները իսկապես խնդիրներ ունեն, որոնք համարում եմ յուրաքանչյուրիս խնդիրը. Բագրատյան

Ծրագիրը շատ կարևոր է ու էական: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները իսկապես խնդիրներ ունեն, որոնք համարում եմ մեզնից յուրաքանչյուրի խնդիրը: Կարևոր է, որ այն միջոցները, որ ներգրավում ենք, կարողանանք արդյունավետ օգտագործել: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ խոսելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրի ֆինանսավորման համար վարկային միջոցների ներգրավման … Read more

Հայաստանյան կյանքին լիակատար ինտեգրվելու համար պետք է ընդունել ՀՀ քաղաքացիություն. Գեղամ Նազարյանը դիմեց ԼՂ-ից տեղահանված անձանց

Մենք պետք է խնդիր դնենք և իրականացնենք, որ արցախցի յուրաքանչյուր ընտանիք, որոնք այս պահին կամ մինչև բռնի տեղահանումը Երևանում կամ Հայաստանի այլ քաղաքներում բնակարան չեն ունեցել, նրանք բոլորը ապահովվեն բնակարանով: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց պատգամավոր Գեղամ Նազարյանը: «Ընդ որում՝ ոչ թե իմիտացիա ստեղծենք, որ մենք օգնեցինք նրանց, այլ ռեալ օգնությամբ, որ … Read more

Այսօրվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26 233-ը. ԱՍՀ փոխնախարար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, խորհրդարանը քննարկում է ՀՀ-ի և Ասիական Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը թեմայի վերաբերյալ հարց ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանին, հիշեցրեց՝ այս ծրագրից օգտվելու … Read more

2019-ի փաստաթուղթը նոր առաջարկ չէր, 2018 -ի դրությամբ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն էր. Ռուբինյան

2019 թվականի փաստաթուղթը ի՞նչ է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ 2019-ի փաստաթուղթը 2016-ի դրությամբ փաստաթղթերի սեղմագիրն է, այն նոր առաջարկ չէ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին՝ ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը դրան պաշտոնապես չի պատասխանել, որովհետև Հայաստանը տեսել է 2018-ի իրավիճակի … Read more

Ունեինք իրավիճակ, որ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբեն Ռուբինյան

Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն, որ բանակցային գործընթացը փակուղում էր, ապացուցելու համար կարիք չկար բանակցային փաստաթղթերը հրապարակելու: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Նա հիշեցրեց՝ Սերժ Սարգսյանն էր 2018 … Read more

Հայաստանի կառավարության տնօրինման ներքո Քի Վեսթի փաթեթ չկա. վարչապետը փակագծեր է բացում

Հիմա նաև տեղի ունեցավ վերջին կարևոր իրադարձությունը. ընդդիմությունը կոչ էր անում հրապարակել բանակցային փաթեթը: Հրապարակվեց:  Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին 2026 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության հրապարակած՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող՝ պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթերի, որոնք պատկերացում են տալիս … Read more